Բացել գլխավոր ցանկը

Հունահայոց թեմ (Էջմիածին)

Հայ առաքելական եկեղեցու թեմ
(Վերահղված է Հունահայոց թեմից)

Հունահայոց[1] թեմ, Հայ Առաքելական Եկեղեցու Հունաստանի թեմն է։ Կազմավորվել է 1926 թ։ Առաջնորդանիստն Աթենքի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ 1923 թ Կ.Պոլսի Պատրիարքությունը Հունաստանի թեմի առաջնորդ և հայրապետական պատվիրակ է նշանակել՝ Կարապետ արքեպիսկոպոս Մազլեմյանին (1923-51 թթ)։ 1951 թ Մայր Աթոռի կարգադրությամբ Եգիպտոսի թեմի առաջնորդ՝ Մամբրե արքեպիսկոպոս Սիրունյանը (1951-53 թթ այցելու թեմական առաջնորդ) նշանակվել է թեմի առաջնորդ։ 1956 թ Աթենքի հայոց ազգային վարչության հրավերով թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը ստանձնել է Երուսաղեմի Սբ. Հակոբյանց միաբանության անդամ Տ. Իսահակ վրդ. Ղազարյանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա1957 թ կոնդակով Տ. Իսահակ վրդ. Ղազարյանին նշանակել է թեմի առաջնորդ և հայրապետական պատվիրակ։ Թեմը մինչև 1958 թ ղեկավարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերակայությամբ գործող ազգային վարչության և առաջնորդարանի կողմից։ 1958 թ թեմում եղել է պառակտում և թեմի եկեղեցիներն անցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ։ Այդուհանդերձ թեմի բնակչության մեկ մասը հավատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, մեծ ջանքերի գնով պահպանել է նաև գոյություն ունեցող Էջմիածնական թեմը՝ դիմագրավելով բազմաթիվ դժվարություններ։ 1992 թ հունահայոց անթիլիսական թեմը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին Սբ. Էջմիածնի ենթակայությանը վերադառնալու խնդրանքով, սակայն շատ արագ անհասկանալի պատճառով դիմումը ետ է կանչվել և այդ խնդիրը մինչ օրս չի լուծվել։ Այժմ Հունաստանում գործում են հայկական 2 առաջնորդարաններ՝ իրենց առաջնորդներով և եկեղեցիներով։ Աթենքում 1900 թ կառուցվել է հայկական մատուռ, 1933 թ Սբ. Գրիրգոր Լուսավորիչ եկեղեցին, 1921 թ Սբ. Հակոբը, 1922 թ փայտաշեն Սբ. Կարապետը, իսկ 1992 թ նույն անունով այլ վայրում քարե շենք է կառուցվել։ 1903 թ-ից Սալոնիկում գործում է Սբ. Աստվածածին եկեղեցին, 1932 թ-ից Կավալայում՝ Սբ. Խաչը, 1927 թ-ից Քսանթիում՝ Սբ. Աստվածածինը։ Մայր Աթոռի գերակայությամբ գործող թեմական խորհրդին է պատկանում Աթենքի Պերիսթերի շրջանում 1917 թ կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին։ 1982-2010 թթ թեմի առաջնորդն է եղել Տ. Ոսկան արք. Գալփակյանը։ 2010 թ-ից Առաջնորդական տեղապահն է Տ.Խորեն վարդապետ Առաքելյանը։

Հունահայոց թեմ
ԵրկիրՀունաստան Հունաստան
Հիմնադրված1926 թ.
Մայր տաճարԱթենքի Սուրբ Աստվածածին եկեղեցի
ԱռաջնորդՏ. Խորեն Վրդ. Առաքելյան
Թեմի տարածք131.990 կմ²
Թեմի բնակչություն37.000 մարդ
Պաշտոնական կայքhttp://www.armchurch.gr/

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Գլխավոր»։ www.armchurch.gr։ Վերցված է 2016-05-08