Հունաբան հայերեն, հունաբան դպրոցի թարգմանությունների լեզուն, որն աչքի է ընկնում հունարենի հետևողականությամբ կատարված նորամուծություններով։ Հունական գիտական-փիլիսոփայական գրականությունը հարազատորեն թարգմանելու համար անհրաժեշտ էր ունենալ մշակված հունարենին համապատասխան գիտական լեզու և տերմինաբանություն։ Այդ բնագավառում դասական հայերենի բացերը լրացնելու համար հունաբան դպրոցի ներկայացուցիչները կատարեցին նորամուծություններ, որոնց հիման վրա ձևավորվեց հետդասական գրական հայերենի գիտական տարբերակը՝ հունաբան հայերենը։ Նրանք ստեղծեցին բազմաթիվ նախածանցներ, որոնցից շատերը (ապ, առ, արտ, բաղ, բաց, գեր, ենթ, հակ, մակ, ներ, ստոր, վեր, փոխ և այլն) արմատացան հայերենում և ընդարձակեցին նրա բառակազմական միջոցները, հարստացրին բառապաշարը, հնարավորություն տվեցին հունարենից պատճենելու գիտության մի շարք բնագավառների բազմաթիվ տերմիններ։

Հունաբան դպրոցի քերականական նորամուծություններից են երկակի թվի, քերականական սեռի գործածությունը, հոլովական որոշ ձևերի կերտումը, բայի խոնարհման մեջ արհեստական եղանակների ու ժամանակների ստեղծումը և այլն, որոնք, խորթ լինելով հայերենին, հետագայում մերժվել են։

Գրականություն խմբագրել

  • Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 644