Հույս (ամսագիր, Կ.Պոլիս)

(Վերահղված է Հույս (ամսագիր)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հույս (այլ կիրառումներ)

«Հույս», հայակական ազգային, կրոնական, բարոյագիտական, իմաստասիրական և բանասիրական ամսագիր։ Արմաշի Ս.Աստվածածին վանքի միաբանության հրատարակություն։ Լույս է տեսել 1864-77-ին, Արմաշում, խմբագիր՝ Խ. Աշըքյան։ Տպագրել է կրոնաբարոյախոսական նյութեր, հայ եկեղեցու պատմությանը, ծեսերին ու տոներին, ավանդություններին, կրոնների պատմությանը, հայերի հեթանոսական հավատալիքներին, օտար ազգերի կենցաղին ու սովորություններին նվիրված հոդվածներ, հաղորդումներ։ Զետեղել է նաև բնախոսական-բնագիտական, մանկավարժական, առողջապահական բնույթի նյութեր, բանաստեղծություններ, կենցաղային խորհուրդներ[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՅՈՅՍ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 643