Հույն ստրկուհին (քանդակ)

Հույն ստրկուհին (անգլ.՝ The Greek Slave), ամերիկյան ամենահայտնի քանդակներից մեկը։ Այն դարձել է ամերիկյան աբոլիցիոնիստների, ֆեմինիստների խորհրդանիշն ու ամերիկյան գրականության մի շարք ստեղծագործությունների ներշնչանքը։

Հույն ստրկուհին
տեսակքանդակների շարք և work with multiple executions?
քանդակագործHiram Powers?
գտնվելու վայրRaby Castle?, Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարան և Եյլի համալսարանի պատկերասրահ
հատվածն էGreek Slave?, The Greek Slave?, The Greek Slave? և Greek Slave?
 The Greek Slave Վիքիպահեստում

Արձանի ստեղծման նախապատմություն խմբագրել

Հունաստանի անկախության պատերազմն (1821-1829) ուղեկցվում էր թուրքերի կողմից հունական շատ կղզիների ու քաղաքների դատարկմամբ (Քիոսյան կոտորած, Կասոսյան կոտորած, Փսարյան կոտորած և այլն), դրանց բնակչության բնաջնջմամբ ու նրանց ստրկացնելով։

Փսարա հունական կղզում վստահեցնում են, որ «Հույն ստրկուհի» քանդակի թեման հիմնված է իրական պատմության վրա, որը տեղի է ունեցել 1824 թվականին թուրքերի կողմից կղզին ավերելուց հետո։

Ստրկացված բնակիչների մեջ էր յոթնամյա Գարիֆալիա Միխալվեյը (հուն․՝ Γαριφαλιά Μιχάλβεη ): Կոստանդնուպոլսի ստրուկների շուկայում վաճառվելով` աղջիկը հարմար պահ է գտնում և փրկություն է խնդրում զբոսնող ամերիկյան դիվանագետից։ Դիվանագետը տպավորվում է աղջկա գեղեցկությամբ, վճարում է նրա համար և ուղարկում նրան ԱՄՆ` իր ընտանիքի մոտ, որտեղ նրան տալիս են ամերիկանացված Գարաֆիլիա Մոհալբի (անգլ.՝ Garafilia Mohalbi) անունը։ Սակայն աղջիկն այդպես էլ չի հաշտվում ծնողների մահվան հետ և 13 տարեկանում մահանում է մելանխոլիայից[1]։

Այս թեմային առաջինն անդրադարձել է ամերիկյան նկարչուհի Աննե Հոլը (1792-1863), ով նկարել է «Հույն աղջիկը» (The Greek girl) կտավը։

Փոուերսի արձանը խմբագրել

14 տարի անց այս թեմային անդրադարձել է իտալական Ֆլորենցիա քաղաքում ապրող ամերիկացի քանդակագործ Հիրամ Փաուերսը։ Փաուերսի արձանի համար օրինակ է եղել Ուֆֆիցիի պատկերասրահում պահվող Մեդիչիի Վեներան[2]։ Առաջին քանդակը պատրաստվել է կավից[3]։ Մարմարյա արձանի բնօրինակը պատրաստ է եղել 1844 թվականին և այսօր գտնվում է Ռաբի ամրոցում, Անգլիայում[4]։ Արձանի պատճենները ներկայացվել են Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Արձանն արագորեն դարձել է Փաուերսի ամենահայտնի ու տարածված աշխատանքներից մեկը։ Արձանը պատկերում է երիտասարդ կնոջ, որը մերկ է, կապված է շղթաներով և ձեռքին ունի փոքրիկ խաչ։ Վերնագիրը ենթադրում է, որ նա գերուհի է և ցուցադրվում է շուկայում վաճառքի համար։ Ինքը` Փաուերսը, թեման հետևյալ կերպ է նկարագրում.

Ստրկուհին առևանգվել է թուրքերի կողմից հունական կղզիներից մեկում, Հունական հեղափոխության ժամանակ, և «նրա պատմությունը հայտնի է բոլորին»։ Նրա հայրն ու մայրը, հնարավոր է` բոլոր հարազատները, սպանվել են, պահպանվել է միայն նրա կյանքը, քանի որ այն արժեքավոր է համարվել։ Այժմ նա գտնվում է օտար բարբարոսների ձեռքում, այն դժբախտ իրադարձությունների լծի տակ է, որոնք նրան հասցրել են իր այժմյան վիճակին. նրան ցուցադրում են այն մարդկանց, ում ինքն ատում է, և նա իր ճակատագրին սպասում է անհանգստությամբ` ուժ գտնելով ու հույսն Աստծո ողորմության վրա դնելով։ Մեկտեղեք այս բոլոր տառապանքները և ավելացրեք դրանց Քրիստոսի տոկունությունը, և ամոթի համար տեղ չի մնա[5]։

Երբ արձանը 1848 թվականին սկսել են ցուցադրել տարբեր քաղաքներում, նկարչի ընկեր և ցուցադրությունների կազմակերպիչ Միներ Քելոգը (1814-1889) թերթիկ է տպագրել ցուցահանդեսի այցելուների համար։ Նա ներկայացրել է քանդակի իր նկարագրությունը.

Ներկայացված է հույն աղջկա պատմությունը, ով առևանգվել է թուրքերի կողմից ու Կոստանդնուպոլսում վաճառքի է հանվել։ Խաչն ու կողպեքը, որ երևում են վարագույրի ֆոնին, ցույց են տալիս, որ նա քրիստոնյա է։ Սակայն սա ոչ մի կերպ չի սահմանափակում արձանի միտքը։ Այն տառապանքի հանդեպ գերակայություն է ցույց տալիս ներքին մաքրության ու բնավորության ուժի շնորհիվ։ Այսպիսով, Հունական ստրկուհին դատարանի խորհրդանիշն է, որին պետք է ենթարկվի ամբողջ մարդկությունը[5]։

Արձագանք խմբագրել

Հանրության արձագանքը արձանի վերաբերյալ միանշանակ չի եղել։ Երբ աշխատանքն առաջին անգամ ցուցադրվել է, շատերը ցնցված էին կերպարի մերկությամբ։ Փաուերսը դիմակայել է այս քննադատությանը, հայտարարելով, որ այս երիտասարդ կինը քրիստոնեական մաքրության ու ողջախոհության հիանալի օրինակ է, քանի որ անգամ մերկ լինելով նա փորձում է պաշտպանել իրեն օտար հայացքներից։ Բացի այդ, ասում է քանդակագործը, նրա մերկությունն իր մեղքը չէր, այլ նա մերկ էր թուրք առևանգողների պատճառով, ովքեր հանել էին նրա հագուստը` նրան վաճառքի հանելու համար։ Հետևաբար, այս դատողությունը տրամաբանական է դարձնում շատ հոգևորականների նախազգուշացումն իրենց հավատացյալներին` գնալ և տեսնել արձանը ցուցահանդեսում[2]։

Որոշ այցելուներ զուգահեռների էին անցկացնում «Հունական ստրկուհու» և ԱՄՆ-ի հարավում պլանտացիաներում աշխատող ստրուկների միջև։ Այսպիսի համեմատությունն ի սկզբանե բացասական արձագանք էր գտնում ամերիկյան հանդիսատեսի մոտ, սակայն քաղաքացիական պատերազմի հետ աբոլիցիոնիստներն այս արձանը խորհրդանիշ են դարձնում և համեմատում են այն «Վիջինիայի ստրկուհու» հետ[6]։ Համեմատությունը նյութ է դարձել Ջոն Ուոթերի բանաստեղծության համար։

Արձանը ոգեշնչել է նաև Էլիզաբեթ Բրաունինգին սոնետ գրել։ Աբոլիցիոնիստ Մարիա Ուայթ Լոուելը (1821-1853) գրել է, որ «Հույն ստրկուհին» «գեղեցկության պատկեր էր, որին բոլորը պետք է նայեին որպես դարի ուղենիշ»[7]։ 1848 թվականին Բոստոն Քոմըն այգում քայլելիս ամերիկացի աբոլիցիոնիստ և սուֆրաժիստ Լյուսի Սթոունը (1818-1893) կանգ է առել արձանը դիտելու ու արտասվել է` տեսնելով կանացի սեռի խորհրդանիշը շղթայակապ։ Այդ օրվանից Սթոունը ընդգրկել է Կանանց իրավունքներ արտահայտությունն իր խոսքում[8]։

Փաուերսն ստեղծել է «Հույն ստրկուհու» վեց օրինակ։ Դրանցից յուրաքանչյուրը վաճառվել է արվեստի տարբեր կոլեկցիոներների։ Ամերիկյան արվեստի սմիթսոնյան թանգարանում պահվում է դրանցից մեկը, մեկ օրինակ կա նաև Կորկորան պատկերասրահում (Վաշինգտոն)։ 1851 թվականին գնվելով Վիլյամ Վիլսոն Կորկորան պատկերասրահի հիմնադրի կողմից` պատճենն առաջինն է եղել, որ ստեղծվել է բնօրինակի ճիշտ չափով[4]։ Երբ արձանի պատճենը տեղադրվել է Վերմոնտ նահանգի նահանգապետի սեղանին, նահանգապետ Ջեյմս Դուգլասը հրամայել է այն հեռացնել` հայտարարելով, որ անպատշաճ արձանը կարող են տեսնել դպրոցականները[9][10]։ Այլ պատճեններ պահվում են Վերմոնտ նահանգի կապիտոլիումում, Բերքշիր թանգարանում և Ամերիկյան արվեստի Վեսթերվելթ Ուորներ թանգարանում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The American Common-place Book of Poetry: With Occasional Notes
  2. 2,0 2,1 «Hiram Powers' "The Greek Slave"». Assumption College. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. Taft, Lorado (1903). The History of American Sculpture. Harvard University: Macmillan. էջեր 61.
  4. 4,0 4,1 «The Greek Slave». Corcoran. The Corcoran. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  5. 5,0 5,1 «Powers' "Greek Slave"». Uncle Tom's Cabin & American Culture. University of Virginia. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «University of Virginia». Uncle Tom's Cabin and American Culture. University of Virginia. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  7. Wagenknecht, Edward. James Russell Lowell: Portrait of a Many-Sided Man. New York: Oxford University Press, 1971: 138.
  8. McMillen, Sally Gregory. Seneca Falls and the origins of the women’s rights movement. Oxford University Press, 2008, p. 81. ISBN 0-19-518265-0
  9. Wren’s Nest: Vermont Governor Wants Nude Statue Out Of Office
  10. Governor Wants Iconic Nude Off His Desk. New York Times December 12 2004
  11. Rawls, Phillip (July 2009). «Ala. ban of wine with nude label is marketing boon». The Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հույն ստրկուհին (քանդակ)» հոդվածին։