Հուգո Լեգզդինշ (լատիշ․՝ Hugo Legzdiņš; 1903, դեկտեմբերի 7, Ռուսական կայսրություն2004, հուլիսի 20, Լատվիա, Ռիգա), լատվիացի ծովագնաց, Լատվիայի ռազմածովային նավատորմի սպա (փոխծովակալ), Ռոնիս սուզանավի հրամանատարը[1]։

Հուգո Լեգզդինշ
լատիշ․՝ Hugo Legzdiņš
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1903(1903-12-07)
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 20, 2004(2004-07-20) (100 տարեկան)
Մահվան վայրԼատվիա, Ռիգա
ԳերեզմանLēdurga
ՔաղաքացիությունԼատվիա Լատվիա
ԿրթությունRiga State Technical School? (1924) և Նավալ դպրոց (1938)
Մասնագիտությունզինվոր
ԱշխատավայրLatvian Maritime Academy?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Երեք աստղերի շքանշան

Խորհրդային շրջանում, Հուգո Լեգզդինշը մշտապես պայքարել է Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տապալման և Լատվիայի անկախ պետության հիմնադրման համար, որի արդյունքում արժանացել է խորհրդային իշխանությունների դժգոհությանը։ Իոսիֆ Ստալինը հակախորհրդային տրամադրությունների համար մեղադրել է Լեգզդինշին և արգելել նրա ելքը դեպի ծով։ Վերջինս իրեն նվիրել է մանկավարժական աշխատանքի։ Եղել է Լատվիայի ռազմածովային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։ Հեղինակել է «Navigācija» ընդարձակ աշխատությունը, որը դասագրքի դեր է կատարել (դա 30 տարի շարունակ եղել է նավագնացության թեմայով լատիշերեն հրատարակված միակ մասնագիտական գիրքը)։

Հուգո Լեգզդինշը պարգևատրվել է Լատվիայի Հանրապետության Երեք աստղի շքանշանով և ֆրանսիական կառավարության Պատվո լեգեոնի շքանշանով[2]։

Մահացել է 2004 թվականի հուլիսի 20-ին՝ հարյուր տարեկան հասակում, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jean-David Avenel, Pierre Giudicelli, L'indépendance des pays de la Baltique (1918-1920), Economica, Paris, France, 2004 2717847464.
  2. Présidence de la République Արխիվացված 2007-09-30 Wayback Machine. 27 juillet 2001.

Գրականություն խմբագրել

  • Hugo Legzdins, Ronis — Mana Budina Un Pils ։ zemūdenes komandiera dzīvesstāsts, Dzivesstasts, Riga, Lettonie, 2002, 344 pages (ISBN 9984959902).
  • H. Legzdiņš, «Ronis — mana būdiņa un pils», 2002.