Հորթուն, լքված գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արարատի տարածաշրջանում, գտնվում է Զանգակատուն գյուղից 4-5 կմ դեպի հյուսիս՝ համանուն ձորում, Արածո գետի վերին հոսանքում։

Գյուղ
Հորթուն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Ժամային գոտիUTC+4

Այս տարածքի հնագույն բնակավայրերից է, թերևս ամենահինը։ Գյուղատեղիի տարածքում պահպանվում են կիսավեր եկեղեցին, խաչքարերով գերեզմանոցը, իսկ ավերակների մեջ հանդիպում են տարբեր մեծության ու ժամանակների գերեզմանաքարեր։ Ըստ պահպանված հուշարձանների թվագրության ՝ այն գոյություն է ունեցել 9-10-րդ դարերի ընթացքում։ Կիսավեր եկեղեցին գտնվում է քարաժայռի վրա։ Այն եղել է միանավ բազիլիկ կառույց։ Կիսավեր է, կանգուն է միայն հյուսիսային պատը[1]։ Գերեզմանոցի պահպանված քսան տապանաքարերի ու խաչքարերի ուսումնասիրությունից պարզվում է, որ թաղումներն այստեղ կատարվել են 9-11-րդ դարերում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սամվել Հակոբյան «Արարատի մարզ», Երևան, 2010
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 254 — 992 էջ։