Հոտի վերադարձը (նկար, Վասիլև)
Հոտի վերադարձը (ռուս.՝ Возвращение стада), ռուս նկարիչ Ֆեոդոր Վասիլևի կտավը (ռուս.՝ Фёдор Васильев, 1850-1873)՝ ստեղծված 1868 թվականին։ Ներկայում ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարված է յուղաներկով կտավի վրա, նկարի չափերը՝ 61,5×96,6 սմ[1][2] (այլ տվյալներով՝ 61×96 սմ[3])։
Հոտի վերադարձը ռուս.՝ Возвращение стада | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆեոդոր Վասիլև |
տարի | 1868 |
բարձրություն | 61,5 |
լայնություն | 96,6 |
ժանր | բնանկար |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Պատմություն և նկարագրություն
խմբագրել1868 թվականի ամառը 18-ամյա Ֆեոդոր Վասիլևը նկարիչ Իվան Շիշկինի հետ անցկացրել է Կոստանտինովկա գյուղում, որ տեղակայված էր Կրասնոե Սելոյի մոտ՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու[4] (ներկայում մտնում է Գորելովո շրջանի կազմի մեջ[5])։ Այդ ժամանակաշրջանում Ֆեոդոր Վասիլևի ստեղծած նկարները կապված են գյուղական բնանկարի հետ։ «Հոտի վերադարձը» կտավից բացի այդ տարի նա նկարել է նաև այլ հայտնի գործեր՝ «Գյուղական փողոց» (ռուս.՝ «Деревенская улица») և «Ամպրոպից հետո» (ռուս.՝ «После грозы»)[4][6]:
«Հոտի վերադարձը» նկարը 1868 թվականին Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է Նկարիչների խրախուսման միության մրցույթին և արժանացել բնապատկերային ստեղծագործությունների բնագավառում շնորհվող առաջին մրցանակի, որ կազմել է 400 ռուբլի[2][7]։ Դրանից կարճ ժամանակ անց (հավանաբար 1869 թվականին) կտավն իր հավաքածուի համար գնել է Պավել Տրետյակովը[1][8]։
Բարձր գնահատելով նկարչի վարպետությունը (մասնավորապես, երկնքի ճշմարտացի պատկերումը)՝ քննադատները միևնույն ժամանակ նշել են նկարի կերպարային ամբողջականությունը խախտող տարրերի առկայությունը (օրինակ, երկրորդ պլանում պատկերված պուրակը), որոնք ասես փոխառված լինեն բարբիզոնյան դպրոցի ներկայացուցիչներից[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я.В. Брук, Л.И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 95. — 528 с. — ISBN 5-900743-56-X
- ↑ 2,0 2,1 «Фёдор Александрович Васильев — Возвращение стада (1868)» (HTML). www.rodon.org. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Васильев Фёдор Александрович — Возвращение стада, 1868» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 14.04.2014-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Юрий Дюженко. «Творчество художника Федора Васильева, часть 3» (HTML). tphv.ru. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Страницы прошлого — История заселения Горелово». mogorelovo.sankt-peterburg.info. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Фаина Мальцева. «Фёдор Александрович Васильев, часть 4» (HTML). tphv.ru. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Фаина Мальцева. «Фёдор Александрович Васильев, часть 6» (HTML). tphv.ru. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Васильев Фёдор Александрович (1850—1873)». Единая коллекция цифровых образовательных ресурсов — school-collection.edu.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.