Ամպրոպից հետո (նկար)

Ֆեոդոր Վասիլևի նկար

Ամպրոպից հետո (ռուս.՝ После грозы), ռուս նկարիչ Ֆեոդոր Վասիլևի (ռուս.՝ Фёдор Васильев, 1850-1873) կտավը՝ ստեղծված 1868 թվականին։ Ներկայում ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարված է յուղաներկով կտավի վրա, նկարի չափերը՝ 53.5×45 սմ[1][2] (այլ տվյալներով՝ 53×45 սմ[3]

Ամպրոպից հետո
ռուս.՝ После грозы
տեսակգեղանկար
նկարիչՖեոդոր Վասիլև
տարի1868
բարձրություն53,5
լայնություն45
նյութՅուղաներկ, կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

1868 թվականին տասնութամյա Ֆեոդոր Վասիլևն անդրադարձել է գյուղական բնանկարների թեմատիկային։ Նկարիչ Իվան Շիշկինի հետ միասին նա 1867 թվականին եղել է Վալաամ կղզում, իսկ 1868 թվականի ամառը նրանք անցկացրել են Կոստանտինովկա գյուղում, որ տեղակայված է Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու՝ Կրասնե Սելոյի մոտ[4] (ներկայում մտնում է Գորելովո շրջանի կազմի մեջ[5])։ «Ամպրոպից հետո» կտավից բացի նույն տարում Ֆեոդոր Վասիլևն ստեղծել է նաև այլ հայտնի նկարներ։ Դրանցից են «Գյուղական փողոց» (ռուս.՝ «Деревенская улица») և «Հոտի վերադարձը» (ռուս.՝ «Возвращение стада») կտավները[4][6], որոնք նույնպես ներկայում պահվում են Տրետյակովյան պատկերասրահում։

 
«Ամպրոպից հետո» նկարը ԽՍՀՄ 1975 թվականին թողարկված նամականիշի վրա

«Ամպրոպից հետո» նկարը Տրետյակովյան պատկերասրահին է նվիրել գործարար և հավաքորդ Դմիտրի Բոտկինը (1898 թվականից ոչ ուշ)[1][7]։

Նկարագրություն խմբագրել

Կտավի մեծ մասն զբաղեցնում է երկինքը, որ մասամբ մուգ կապույտ է, իսկ մասամբ էլ ծածկված է ամպերով, որ հիշեցնում են քիչ առաջ ավարտված ամպրոպը։ Երկնքից ներքև պատկերված է անտառի մուգ կանաչ շերտը, իսկ առաջին պլանում՝ անձրևից ողողված գյուղական ճանապարհը[8]։

Համեմատելով Ֆեոդոր Վասիլևի «Ամպրոպից հետո» և «Գյուղական փողոց» նկարները՝ արվեստագետ Ֆաինա Մալցևան գրել է[6].

Իրենց երևացող պարզության հետ միաժամանակ երիտասարդ բնանկարչին հաջողվել է դրանցից յուրաքանչյուրի բովանդակությանը հաղորդել մեծ, ընդհանուր իմաստ։ Երկու նկարների կոմպոզիցիաներն էլ կարծես թե սահմանափակելով հեռվում ստվարացող անտառի շերտով՝ Վասիլևը հնարավորինս ընդլայնում է դրանցում պատկերված տարածությունը և մասնավորապես արտահայտում է դա ճանապարհով ու դրա վրա երևացող անվահետքերով։

Ռուսական պետական թանգարանում պահվում են Ֆեոդոր Վասիլևի երկու նկարները՝ «Գյուղական ճանապարհն անձրևից հետո» (ռուս.՝ «Просёлочная дорога после дождя») և «Սայլը ճանապարհին» (ռուս.՝ «Повозка на дороге»), որոնք օգտագործվել են «Ամպրոպից հետո» կտավի ստեղծմանը նախապատրաստվելիս[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я.В. Брук, Л.И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 95. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Васильев Федор Александрович — После грозы, 1868». Государственная Третьяковская галерея — www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  3. «Васильев Фёдор Александрович — После грозы, 1868» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 13.04.2014-ին.
  4. 4,0 4,1 Юрий Дюженко. «Творчество художника Федора Васильева, часть 3» (HTML). tphv.ru. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «Страницы прошлого — История заселения Горелово». mogorelovo.sankt-peterburg.info. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 Фаина Мальцева. «Фёдор Александрович Васильев, часть 4» (HTML). tphv.ru. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Елена Жадько 100 великих династий. — Москва: Вече, 2008. — ISBN 978-5-9533-2747-3
  8. Фаина Мальцева. «Фёдор Александрович Васильев, часть 5» (HTML). tphv.ru. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել