Հովվուհին և ծխնելույզ մաքրողը

Հովվուհին և ծխնելույզ մաքրողը (դան․՝ Hyrdinden og Skorsteensfeieren ), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1845 թվականին։

Հովվուհին և ծխնելույզ մաքրողը
դան․՝ Hyrdinden og Skorsteensfeieren
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ և Q16324744?
Բնօրինակ լեզուդանիերեն
Երկիր Դանիա
Հրատարակման տարեթիվ1845
 The Shepherdess and the Chimneysweep Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Հեքիաթը պատմում է երկու հախճապակե արձանների` հովվուհու և ծխնելույզ մաքրողի մասին, որոնք իրար կողքի էին քանդակված, այդ պատճառով էլ նշանված էին իրար հետ։ Հեքիաթի հերոսներից են նաև օբեր-ունտեր-գեներալ-ադմիրալ-սերժանտ Այծոտնը և ծեր չինացին։ Օբեր-ունտեր-գեներալ-ադմիրալ-սերժանտ Այծոտնն սիրահարված էր հովվուհուն և ցանկանում էր ամուսնանալ նրա հետ։ Հովվուհին, սակայն, չէր ցանկանում ամուսնանալ նրա հետ և առաջարկում է ծխնելույզ մաքրողին իրար հետ փախչել։

«Քո ցանկությունը ի՛մ ցանկությունն է,- ասում է ծխնելույզ մաքրողը հովվուհուն:- Գնա՛նք թեկուզ և հիմա։ Ես հավատում եմ, որ իմ արհեստով կարող եմ քեզ կերակրել»։ Նրանք միասին փախչում են, և մյուս տիկնիկները նկատում են նրանց փախուստը[1]։

Փախչելու ճանապարհին նրանք հանդիպում են մի տիկնիկային թատրոնի, որտեղ այդ պահին ներկայացում էր գնում։ Բոլոր տիկնիկները թափահարում էին իրենց ձեռքի վարդակակաչները։ Նրանց հետևում կանգնած էին վալետները, որոնք երկուական գլուխ ունեին։ Պիեսը երկու սիրահարի մասին էր, որը հովվուհուն հիշեցնում էր իր և ծխնելույզ մաքրողի պատմությունը։ Հովվուհին խնդրում է հեռանալ այդտեղից և դուրս գալ մեծ աշխարհ։ Տղան առաջարկում է նրան փախչել ծխնելույզով և աղջիկը համաձայնում է։ Հովվուհին վախենում է մեծ աշ՛խարհից և խնդրում է հետ վերադառնալ։ Նրանք վերադառնում են իրենց սենյակ և շարունակում են ապրել կողք կողքի։

Կերպարներ

խմբագրել
  • Հովվուհին
  • Ծխնելույզ մաքրողը
  • Ծեր չինացին
  • Օբեր-ունտեր-գեներալ-ադմիրալ-սերժանտ Այծոտն
  • Տիկինկային թատրոնի տարբեր տիկնիկներ

Հեքիաթն այլ լեզուներով

խմբագրել

«Հովվուհին և ծխնելույզ մաքրողը» հեքիաթը, ինչպես և Անդերսենի շատ այլ հեքիաթներ, թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով, այդ թվում և` հայերեն[2]։ Հեքիաթի հիման վրա խորհրդային ռեժիսոր Լև Ատամանովը մուլտֆիլմ է նկարահանել[3](ռուս.):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Ք. Անդերսեն, «Հեքիաթներ», Երևան, 2015, էջ 79-83
  2. Հովվուհին և ծխնելույզ մաքրողը
  3. Հովվուհին և ծխնելույզ մաքրողը