Հովսեփ Դանիելյան

հայ մանկական վնասվածքաբան-օրթոպեդ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովսեփ Ավետիքի Դանիելյան (սեպտեմբերի 28, 1956(1956-09-28)[1], Արմավիր), հայ մանկական վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (1997):

Հովսեփ Դանիելյան
Ծնվել էսեպտեմբերի 28, 1956(1956-09-28)[1] (67 տարեկան)
ԾննդավայրԱրմավիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Հովսեփ Դանիելյանը ծնվել է ՀՀ Արմավիր քաղաքում։ 1980 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը։ 1981-1985 թվականներին եղել է Արարատի կենտրոնական շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ (մանկության և ծննդօգնության գծով), 1985-1988 թվականներին` Հանրապետական մանկական օրթոպեդիայի հիվանդանոցում որպես օրթոպեդ, 1991-1993 թվականներին` Հանրապետական մանկական օրթոպեդիայի ինստիտուտի փոխտնօրեն։ 1988-1991 թվականներին սովորել է Սանկտ-Պետերբուրգի բժիշկների վերապատրաստման ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1997 թվականից Վնասվածքաբանության օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնի բաժանմունքի վարիչ, 2001 թվականին՝ համանուն կլինիկայի գիտական ղեկավար, 2001 թվականից, միաժամանակ՝ Շտապ օգնության մանկական կլինիկայի հիվանդանոցի փոխտնօրեն, 1999 թվականից՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խորհրդատու, 2002 թվականից՝ Երևանի գլխավոր մանկական վնասվածքաբան-օրթոպեդ։

Աշխատանքները վերաբերում են երեխաների և դեռահասների կոնքազդրային հոդերի հիվանդությունների հարցերին։ Արյունածին ոսկրածուծաբորբի հետևանքով ստորին վերջույթների հոդերի ձևախախտման ու վերջույթների բնածին և ձեռքբերովի ոսկրային արատների, պատվաստանյութերի կիրառմամբ ձևախախտումների և ոսկրային պակասի բուժման, վերջույթների երկարացման հարցերին[2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1247
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Admin. «CV-Danielyan Hovsep». www.ysmu.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  4. «Հովսեփ Դանիելյան». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.