Հովհաննես XI (Հռոմի պապ)

Հովհաննես XI (լատ.՝ Ioannes XI, մոտ 910[1], Հռոմ, Պապական մարզ - 936[1], Հռոմ, Պապական մարզ[2]), Հռոմի պապ 931 - 935 թթ., կաթոլիկ եկեղեցու պատմության այսպես կոչված «պոռնոկրատիայի» ժամանակաշրջանում։ Հաջորդել է Ստեփանոս VII պապին։

Հովհաննես XI
Pope John XI.jpg
 
Մասնագիտություն հոգևորական, կաթոլիկ քահանա և գրող
Ծնունդ մոտ 910[1]
Հռոմ, Պապական մարզ
Մահ 936[1]
Հռոմ, Պապական մարզ[2]
Հայր Sergius III?
Մայր Marozia?

Միջնադարյան մի շարք պատմիչների և ժամանակակից պատմաբանների համաձայն, Հովհաննես XI-ը Հռոմի հայտնի ազնվականուհի Մարոցիայի և նրա սիրական՝ Հռոմի պապ Սերգիոս III-ի որդին էր։ Հովհաննես XI-ը պապ էր օծվել շատ վաղ՝ 21 տարեկան հասակում, 931 թ.։ Իր կարճատև աթոռակալության ընթացքում նա դարձավ ներքին քաղաքական ընդհարումների զոհ. նրա եղբայրը (մոր կողմից)՝ Սպոլետոյի դուքս Ալբերիգո II-ը ձերբակալեց և բանտարկեց իրենց մորը՝ Մարոցիային Հռոմի Սբ. Հրեշտակ դղյակում, ինչին հետևեց նաև Հովհաննես XI-ի տապալումը։ 932 թ. նա բանտարկության ենթարկվեց Հռոմի բերդերից մեկում, որտեղ էլ շուտով մահացավ 935 թ.-ին։

ԾանոթագրություններԽմբագրել

Նախորդող
Ստեփանոս VII
Հռոմի պապ
Հովհաննես XI

931 - 935
Հաջորդող
Լևոն VII