Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես (այլ կիրառումներ)

Հովհաննես մանրանկարիչ (ծնվելու և մահանալու թվականները անհայտ են), հայ մանրանկարիչ, XIII դարի կիլիկյան մանրանկարիչ, գրիչ։ Աշխատել է Հռոմկլայում, Կոնստանդին Ա Բարձրաբերդցի կաթողիկոսի պատվերով ընդօրինակել է 1235 թվականի (Մխիթարյանների մատենադարան, Վիեննա) և 1253 թվականի (Ֆրիրի պատկերասրահ, Վաշինգտոն) ավետարանները։ Մանրանկարիչ Կիրակոսի հետ եղել է Թորոս Ռոսլինի անմիջական նախորդը։ Առավել ուսումնասիրվածը և բարձրարժեքը Ֆրիրի պատկերասրահի Ավետարանն է, որն ունի խորաններ, անվանաթերթեր և ավետարանիչների պատկերներ։ Զարդապատումը կատարված է պայծառ գույներով՝ ոսկե ֆոնի վրա, ուր ակնհայտ է մանրանկարչի գունագծային մեծ վարպետությունը։ Ընդհանրություններ ունի նույն ժամանակ Հռոմկլայում աշխատած նկարիչներ Սարգսի և Կիրակոսի հետ։

Հովհաննես
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Մասնագիտությունմանրանկարիչ և գրիչ

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 555