Հովհաննես Պեյզատ

հայ նկարիչ

Պեյզատ Հովհաննես Պողոսի (1809, Կ․ Պոլիս - 24․4․1874, Կ․ Պոլիս), հայ նկարիչ։

Հովհաննես Պեյզատ
Ծնվել է1809
Մահացել էապրիլի 24, 1874(1874-04-24)
Մասնագիտություննկարիչ

Սովորել է նկարիչ Ս․ Քյուրքչյանի մոտ։ Մեծ հակում է ունեցել դեպի դեկորատիվ արվեստը (ձևավորել է Չրաղանի, Դոլմա-Բախչեի դահլիճները)։ Ստեղծել է դիմանկարներ («Աննա մայրապետը», «Զարուհի-Մաքրուհի», 1868), բնանկարներ («Նիագարայի շրվեժը», «Տեսարան Կ․ Պոլսից»), թեմատիկ պատկերներ («Վիեննայի գրավումը թուրքերի կողմից»)։ Պեյզատի արվեստում առանձնակի տեղ են գրավում կրոնական թեմաներով նկարները, որոնց զգալի մասը պահպանվել է Կ․ Պոլսի հայկական եկեղեցիներում «Հիսուսը» (1836, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ), «Խորհրդավոր ընթրիք» (1853), «Խաչից իջեցնելը» (1869), «Գեթսեմանի այգում» (1872, բոլորը Սբ․ Խաչ) են։ Պեյզատը հետևել է Իտալիայի ակադեմիական արվեստին, տուրք տվել նաև տեղի գեղագիտական սկզբունքներին։ Պեյզատի ստեղծագործությունը նպաստել է ոչ միայն Կ․ Պոլսի հայկական նկարչական արվեստի զարգացմանը, այլև թուրքական հաստոցային գեղանկարչության ձևավորմանը։

Գրականություն խմբագրել

  • Ումետ Յովհաննես Պէյզատ, «Ծաղիկ», ԿՊ, 1908, N 1, էջ 1-21
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 229