Հովհաննես Հունանյան
հայ ոստիկան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հունանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Վաղարշակի Հունանյան (հունիսի 10, 1952, Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ։
Հովհաննես Հունանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | ոստիկան |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել1973 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ իրավաբանի որակավորմամբ։
Ծառայությունը
խմբագրել- 1975-1977 թթ. - Սպանդարյանի ՆԳ բաժնի անչափահասների գործերով տեսչության տեղամասային տեսուչ,
- 1977-1983 թթ. - Սպանդարյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի տեսուչ, ավագ տեսուչ,
- 1983 թ. - Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ տեսուչ,
- 1983-1984 թթ. - Սպանդարյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
- 1984-1991 թթ. - Օրջոնիկիձեի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
- 1991-1993 թթ. - Օրջոնիկիձեի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ,
- 1993-1994 թթ. - Շահումյանի ՆԳ բաժնի պետ,
- 1994 թ. - Երևանի ՆԳ վարչության պետի տեղակալ,
- 1994-1996 թթ. - ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ,
- 1996-1997 թթ. - Շահումյանի ՆԳ բաժնի պետ,
- 1997-2003 թթ. - ՆԳ նախարարի տեղակալ։
- 2003 թվականի հունվարի 1-ից - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։
- 2013 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից[1]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- 2006 թ. շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում։
Պարգևատրվել է՝
- 1998 թ. - Մարտական ծառայության մեդալով,
- 2007 թ. - «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով,
- 2006 թ. - ՀՀ վարչապետի հուշամեդալով։
- 2012 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։