Հովհաննես Լռակյաց

հայ հոգևորական, եպիսկոպոս, ճգնավոր, Պաղեստինում գործած հայ միաբան

Սուրբ Հովհաննես Լռակյաց (454 - 559), հայ հոգևորական, եպիսկոպոս, ճգնավոր, Պաղեստինում գործած հայ միաբան[1]։

Հովհաննես Լռակյաց
Ծնվել է454
Մահացել է559
Մասնագիտությունքահանա

Կենսագրություն խմբագրել

Հովհաննեսը ծնվել է 454 թվականին Փոքր Հայքի Նիկոպոլիս (այժմ՝ Շապին Գարահիսար) քաղաքում։ Երբ մահացել են ծնողները, նա իր ունեցվածքը բաժանել է աղքատներին, կառուցել է Տիրամոր անունով մի եկեղեցի, որտեղ հիմնել է ոչ մեծ միաբանություն։ Որոշ ժամանակ անց ժողովրդի և հոգևորականների պահանջով Սեբաստիայի մետրոպոլիտը 28-ամյա Հովհաննեսին ձեռնադրել է Փոքր Հայքի Կոլոնիա (այժմ՝ Կոյուլհիսար) քաղաքի եպիսկոպոս[2]։

491 թվականին Հովհաննեսը որոշել է դառնալ ճգնավոր, հեռացել է քաղաքից, եկել է Պաղեստին, որտեղ թաքցրել է իր ինքնությունը։ Սուրբ Սաբբա Սրբացյալի մայրավանքում նա ծառայության է անցել իբրև հասարակ մոնթ (սպասավոր)։ Այս միաբանության մի հատվածը բաղկացած էր հայ վանականներից, որոնք վանքի եկեղեցիներից մեկում հայերեն ժամերգություններ էին կատարում։ Սուրբ Սաբբան երբեք չի իմացել, որ իր աշակերտ Հովհաննեսը եղել է եպիսկոպոս[2]։

Սուրբ Սաբբան Հովհաննեսին փորձել է զանազան հնազանդություններով և, համոզվելով նրա առաքինությանը, թույլատրել է բնակվել վանքից դուրս գտնվող քարանձավ-ճգնարանում։ Շաբաթվա հինգ օրը Հովհաննեսն անցկացրել է խիստ ճգնության և լռակեցության պայմաններում, իսկ շաբաթ և կիրակի օրերին մասնակցել է վանքում տրվող պատարագին և ճաշին[2]։

Սուրբ Հովհաննեսի հաղորդած տեղեկություններով են գրվել սուրբ Եվթիմիոս Մեծի և սուրբ Սաբբայի վարքերը[2]։

Սուրբ Հովհաննես Լռակյացը վախճանվել է 559 թվականին՝ 104 տարեկանում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել