Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հացատուն և մեծ «օթախ»

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հացատուն և մեծ «օթախ», Հովհաննես Թումանյանի Դսեղում գտնվող հայրական տունը 1939թվին դարձել է տուն-թանգարան։

Թումանյանի տուն-թանգարան
Սանդերք, ճախարակ Թումանյանի տուն-թանգարանում
Թումանյանի պապի թուրը Թումանյանի տուն-թանգարանում
Թումանյանի օրորոցը Թումանյանի տուն-թանգարանում
Թումանյանի տուն-թանգարանի << հացատուն>>

Պատմություն խմբագրել

Թանգարանը երկհարկանի շինություն է. առաջին հարկն ունի չորս սրահներ, իսկ երկրորդ հարկը՝ Թումանյանի ամառանոցն է։ Թանգարանն ունի 280 ցուցանմուշ, նաև գիտաօժանդակ նյութեր։ Առաջին հարկի երկու սրահները՝ հացատունը և մեծ «օթախը», ոչ միայն Թումանյանի մանկության մասին են պատկերացում տալիս, այլև՝ XIX դարի հայ կենցաղի։

Հավաքածու խմբագրել

Այս երկու սրահների ցուցանմուշների միջոցով այցելուն գաղափար է կազմում, թե ինչ կենցաղով է ապրել գյուղացին 19-րդ դարում։ Դրանք բոլորը Թումանյանի հայրական տան իրերն են։ Առաջին սրահում ցուցադրված են ամբարներ, որոց մեջ գյուղացիները պահել են ցորեն, ալյուր՝ ամբողջ տարվա հացի պաշարը։ Ամբարներից մեկի վրա դրված է կուժը, որով աղջիկներն ու տան հարսները ջրի են գնացել։ Մյուս ամբարի վրա Թումանյանի մոր խմորի տաշտն է, կոտը, կես կոտը։ Կշեռք չլինելու պատճառով վերջին երկու իրերով չափել են մթերքը։ Տունն օջախն է տաքացրել, օջախի վրա դրված պղնձում ճաշ են պատրաստել։ Հացի փուռը կառուցված է տան մեջ։ Այստեղ կա նաև թոնիր, բայց գյուղում սովորություն չի եղել լավաշ թխելու։ Թոնիրն օգտագործել են տունը տաքացնելու համար։ Թանգարանի երկրորդ սրահը կոչվել է Մեծ «օթախ»։ Այստեղ ուշագրավ իրերից է Թումանյանի օրորոցը։ Թումանյանի պապի թուրը մինչև օրս պահպանվում է այստեղ։ Թումանյանի պապը, որին նույնպես Օհանես էին ասում, ցարական բանակի ենթասպա էր, քաջ մարդ, որ տարվա մեծ մասը դրսում էր անցկացնում։ Նա թույլ չէր տալիս, որ օտարները թալանեն Դսեղը և նրա շրջակայքի գյուղերը։ Հետաքրքիր ցուցանմուշներից են նաև Թումանյանի մոր սանդերքը և ճախարակը, որոնց ծանոթ են միայն հին սերնդի կանայք։

Այս սրահում է, որ երեկոները հավաքվում էին գյուղացիները, Թումանյանի հոր՝ Տեր Թադևոսի չոնգուրի նվագի տակ զրուցում էին, պատմում հետաքրքիր դեպքեր՝ լսած կամ իրենց գլխով անցած։ Նաև պատմում էին հեքիաթներ։ Թումանյանը ուշադիր լսում էր դրանք։ Հետագայում այս պատմությունները, հեքիաթները, Լոռվա շքեղ բնաշխարհը դարձան նրա ներշնչանքի աղբյուրը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել