Հովհաննես Զատիկյան

հայ արձակագիր, պատմաբան

Հովհաննես Գևորգի Զատիկյան (հոկտեմբերի 20, 1945(1945-10-20), Վարդաքար, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 2018(2018-03-27)[1], Երևան, Հայաստան), հայ արձակագիր, պատմաբան։ Պատմական գիտությունների թեկնածու (1995Հայաստանի գրողների միության անդամ (1995)։

Հովհաննես Զատիկյան
Ծնվել էհոկտեմբերի 20, 1945(1945-10-20)
ԾննդավայրՎարդաքար, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 27, 2018(2018-03-27)[1] (72 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունպատմաբան և արձակագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԱբովյանի տուն–թանգարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Հովհաննես Զատիկյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

1964-1969 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, 1969-1972 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Ավարտելուց հետո տարբեր բուհերում դասավանդել է «Հայոց պատմություն» առարկան։ Հեղինակել է պատմավեպեր, պատմվածքներ, տպագրվել են նրա ավելի քան 50 գիտական հոդվածներ, «Անծուխ կրակներ», «Կարին», «Հովհաննես հայ թագավորը» գրքերը։ 2003 թվականից Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրենն էր։ 2008 թվականից դասախոսել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում[2][3]։

  • Կնճռոտված գարնան ծիլեր (պատմվածքներ), Երևան, 2011։
  • Արքայից արքա հայոց (պատմավեպ), Երևան, 2011։
  • Հովհաննես հայ թագավորը (պատմավեպ), Երևան, 2004։
  • Ապրող կարոտներ (պատմվածքներ), Երևան, 1996։
  • Անծուխ կրակներ (պատմվածքներ), Երևան, 1989։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://wua.am/en/zatikyan-hovhannes/
  2. «Հովհաննես Զատիկյանի կենսագրությունը ՀՊՄՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. «Հովհաննես Զատիկյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ

խմբագրել