Հովհաննես Ե Պալեոլոգոս

Բյուզանդիայի կայսր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Պալեոլոգոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Ե

Հովհաննես Ե Պալեոլոգոս (հուն․՝ Ιωάννης Ε' Παλαιολόγος, հունիսի 18, 1332, Դիդիմոտիկա, Բյուզանդական կայսրություն - փետրվարի 16, 1391, Կոստանդնուպոլիս), Բյուզանդիայի կայսր (հունիսի 15, 1341 - օգոստոսի 12, 1376, հուլիսի 1, 1379 - ապրիլի 14, 1390 և սեպտեմբերի 17, 1390 - փետրվարի 16, 1391), կայսր Անդրոնիկոս Գ Պալեոլոգոսի և Աննա Սավոյացու որդին, Պալեոլոգոսների կայսերական գահատոհմից։

Հովհաննես Ե Պալեոլոգոս
հուն․՝ Ιωάννης Ε' Παλαιολόγος
Հովհաննես Ե Պալեոլոգոս
Դրոշ
Դրոշ
Բյուզանդիայի կայսր
հունիսի 15, 1341 - օգոստոսի 12, 1376
Կառավարչակիցներ: Հովհաննես Զ Կանտակուզեն (1347 — 1354),
Մաթևոս Կանտակուզեն (1353 — 1357)
Նախորդող Անդրոնիկոս Գ Պալեոլոգոս
Հաջորդող Անդրոնիկոս Դ Պալեոլոգոս
Դրոշ
Դրոշ
Բյուզանդիայի կայսր
հուլիսի 1, 1379 - ապրիլի 14, 1390
Նախորդող Անդրոնիկոս Դ Պալեոլոգոս
Հաջորդող Հովհաննես Է Պալեոլոգոս
Բյուզանդիայի կայսր
սեպտեմբերի 17, 1390 - փետրվարի 16, 1391
Նախորդող Հովհաննես Է Պալեոլոգոս
Հաջորդող Մանուել Բ Պալեոլոգոս
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Դավանանք ուղղափառություն, 1369 թվականի հոկտեմբերին ընդունել է կաթոլիկություն[1]
Ծննդյան օր հունիսի 18, 1332
Ծննդավայր Դիդիմոտիկա, Բյուզանդական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 16, 1391 (58 տարեկան)
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս
Դինաստիա Պալեոլոգոսների հարստություն
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Անդրոնիկոս Գ Պալեոլոգոս
Մայր Աննա Սավոյացի
Ամուսին Հեղինե Կանտակուզեն
Զավակներ Մանուել Բ Պալեոլոգոս, Թեոդորոս Ա Պալեոլոգոս, Միքայել Ա Պալեոլոգոս, Իրենե Պալեոլոգոս և Անդրոնիկոս Դ Պալեոլոգոս[2]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1332 թվականի հունիսի 18-ին Դիդոմոտիկա քաղաքում։ Երիտասարդ տարիներին կառավարել է այրիացած կայսրուհու՝ Աննա Սավոյացու, պատրիարք Հովհաննես XIV Կելեկասի և մեգադուկա Ալեքսիոս Ապոկավկոսի խնամակալության ներքո։ Քաղաքազիական պատերազմի (1341-1347) արդյունքում գահակից-կայսր է ճանաչվում Հովհաննես Զ Կանտակուզենը, ով իր դստերը՝ Հեղինեին ամուսանցնելով Հովհաննես Ե Պալեոլոգոսի հետ, դառնում է նաև նրա ազգականը։ 1347-1354 թվականներին կառավարել է Հովհաննես Զ Կանտակուզենի հետ միասին։

1355 թվականին Հովհաննես Պալեոլոգոսը դարձել է միահեծան կառավարիչ, սակայն ստիպված է եղել 3 տարի պայքարել Հովհաննես Զ Կանտակուզենի որդու՝ Մաթևոս Կանտակուզենի դեմ, ով իր հոր գահակից էր հռչակվել դեռևս 1354 թվականին։ Նույն այդ ժամանակ Օսմանյան թուրքերը իրենց բոլոր ուժերը ուղղում են Բալկանյան թերակղզի, այն նվաճելու համար։ 1357 թվականին նրանք տիրում են Կալլիպոլիսին, իսկ 1361 թվականին Ադրիանապոլիս քաղաքին, որը դառնում է թերակզում թուրկական տիրապետության կենտրոնը։ 1368 թվականին, Մուրադ I սուլթանին է ենթարկվում Նիսսան (կայսրերի անդրքաղաքային բնակավայրը), որից հետո թուրքերը հայտնվում են Կոստանդնուպոլսի պատերի տակ։ Հանգամանքների ճնշման տակ Հովհաննես Պալեոլոգոսը գնում է Հռոմ, որտեղ հանդիսավոր կերպով ընդունում է լատինական ծիսակարգը, սակայն Արևմուտքից օգնություն չի գալիս։ Հետդարձի ճանապարհին Հովհաննեսը պարտքերի պատճառով բռնվում է Վենետիկում, մինչև Կոստանդնուպոլսից գումար չի ուղարկվում։ Ելնելով Արևմուտքի անհաջողություններից, Հովհաննես Պալեոլոգոսը 1373 թվականին համաձայնվում է դառնալ սուլթանի հարկատուն և ենթական։ Դա չի խանգարում, սակայն, որ թուրքերը տիրանան Թեսսալոնիկին և 1376 թվականին օգնեն Անդրոնիկոս Դ Պալեոլոգոսին հորից գահը վերցնելուն։ Հովհաննես Պալեոլոգոսը իր մյուս որդիների հետ ազատազրկվում է բանտում։

3 տարի անց՝ 1379 թվականին, Հովհաննես Պալեոլոգոսը ազատ է արձակվում, խոստանալով բարձրացնել թուրքերին տրվող ամենամյա հարկը և պահել օժանդակ 12․000-ոց ջոկատ։ Օսմանյան սուլթան Մուրադ I-ին հաջորդած նրա որդին՝ Բայազիդ I-ը Հովհաննեսից պահանջում է ոչնչացնել Կոստանդնուպոլսի նորակառույց ամրությունները։ Այս պահանջները կատարելուց մի քանի օր անց՝ 1391 թվականի փետրվարի 16-ին մահանում է Հովհաննես Ե Պալեոլոգոսը։

Ամուսնություն և երեխաներ խմբագրել

Հովհաննես Ե Պալեոլոգոսը ամուսնացել էր իր գահակից Հովհաննես Զ Կանտակուզենի դստեր՝ Հեղինե Կանտակուզենի (1333 - դեկտեմբերի 10, 1396) հետ։ Ամուսնության արդյունքում ծնվում են՝

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Дашков С. Б. Императоры Византии. — М.: Издательский дом «Красная площадь», 1997. — ISBN 5-87305-002-3
  • Рыжов К. В. Все монархи мира. Древняя Греция. Древний Рим. Византия. — М.: Вече, 1999. — 656 с. — ISBN 5-7838-0342-1
  • Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель Науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред. С. Л. Кравец. — Т. 11 (Излучение плазмы — Исламский фронт спасения). — М.: Большая Российская энциклопедия, 2008. — С. 509. — ISBN 978-5-85270-342-2 (Т. 11).
  • Степанов С. Л. (1890–1907). «Иоанн V Палеолог». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Сказкин С. Д. История Византии. — Москва: Наука, 1967. — Т. 3. — 508 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ե Պալեոլոգոս» հոդվածին։