Հովհաննես Գասապյան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասապյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Գրիգորի Գասապյան (1880, Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 27, 1915(1915-02-27), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), հայ բժիշկ։

Հովհաննես Գասապյան
Ծնվել է1880
ԾննդավայրԱկն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 27, 1915(1915-02-27)
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Մահվան պատճառԺանտախտ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Գասապյանը ծնվել է մոտ 1880 թվականին, Սե­բաս­տի­ա­յի նա­հան­գի Սե­բաս­տի­ա­յի գա­վա­ռի Ակն գավառակի կենտրոն Ակն քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։

1903 թվականին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Հաստատվել է Սամսոն նավահանգստային քաղաքում և բժիշկ աշխատել։

1914 թվականին Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և ծառայել 10-րդ զորաբաժնի ամրությունների վաշտի զինվորական բժիշկ։

1915 թվականի փետր­վա­րի 27-ին սպանվել է կամ մահացել ժանտախտից՝ մոտ 35 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Պարսամեան Մկրտիչ, Ակնեւակնցիք, Փարիզ, 1952։
  • Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Ե., 2004։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, <Ազդակ>, 01-11-2012

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։