Հովհաննես Ալիքսանյան

հայ հրապարակախոս, լրագրող, մանկավարժ

Հովհաննես Ալիքսանյան (1862, Ադափազար, Թուրքիա - 1936, Կոստանդնուպոլիս), հայ հրապարակախոս, լրագրող, մանկավարժ։

Հովհաննես Ալիքսանյան
Ծնվել է1862
ԾննդավայրԱդափազար
Վախճանվել է1936
Վախճանի վայրԿ. Պոլիս
Գրական անունԱ., Դետը, Յ. Ա
Մասնագիտությունլրագրող, մանկավարժ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԱշխատավայրՀայաստանի կոչնակ
Հովհաննես Ալիքսանյան Վիքիդարանում

Ծնվել է Ադափազարում, սովորել Կ. Պոլսի Ռոբերտ կոլեջում, որն ավարտել է 1894 թվականին և երկար տարիներ պաշտոնավարել է Ադաբազարի Հայուհյաց վարժարանում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Կրթական, բարոյախոսական բազմաթիվ հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում («Ավետաբեր», «Բյուրակն», «Բյուզանդիոն» և այլն)։ Կյանքի վերջին տարիներին եղել է «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթի մնայուն աշխատակիցներից։ Հետմահու՝ 1939 թվականին նրա առավել արժեքավոր հոդվածները լույս են տեսել «Անցքեր ու անձեր» ժողովածուում[1]։

Օգտագործել է Ա., Դետը, Յ. Ա. ծածկանունները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հ. Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 48։
  2. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 552։