Հովիվն ու հովվուհին (ռուս.՝ «Пастух и пастушка»), Վիկտոր Աստաֆևի վիպակը, որը գրել է 1967 թվականին, վերջին խմբագրությունը՝ 1989 թվականին։

Հովիվը և հովվուհին
ռուս.՝ Пастух и пастушка
Տեսակվիպակ
ՀեղինակՎիկտոր Աստաֆև
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1971

Առանձնահատկություններ խմբագրել

Աստաֆևը ստեղծագործության ժանրը բնութագրել է որպես «ժամանակակից պաստորալ»։ Բնաբանը մեջբերում է Թեոֆիլ Գոթիեի «Գաղտնի միաձուլումներ» բանաստեղծությունից

Любовь моя, в том мире давнем,
Где бездны, кущи, купола, —
Я птицей был, цветком и камнем.
И перлом — всем, чем ты была!

Վիպակը կազմված է չորս մասից՝ «Մարտ» (ռուս.՝ «Бой»), «Ժամադրություն» (ռուս.՝ «Свидание»), «Հրաժեշտ» (ռուս.՝ «Прощание»), «Մահ» (ռուս.՝ «Успение»), որոնցից յուրաքանչյուրն ունի իր բնաբանը։

Անսովոր ժանրային սահմանումը կապված է այն բանի հետ, որ հեղինակը ցանկանում էր ցույց տալ միաժամանակ վսեմ պաստորալի սենտիմենտալությունը և պատերազմի դաժան կյանքը։ Հեղինակը փորձում է ցույց տալ, որ իրական սերը հնարավոր է նույնիսկ պատերազմի ժամանակ, սակայն նման իրավիճակում սիրահարներին չի հաջողվում երջանկություն գտնել։

Հատկանշական է, որ հատուկ ուշադրություն է դարձվում վիպակի հերոսուհու՝ Լյուսիի կանացի կերպարին։ Աստաֆևը երկար և համառ աշխատել է այդ կերպարի ստեղծման համար և հետագայում խոստովանել է, որ ինքը «սիրել է իր հերոսուհուն»[1]։ Այդ մասին էլ փաստում նաև այն հանգամանքը, որ գրողն իր աշխատություններում վիպակը հաճախ անվանում է «Հովվուհին» (ռուս.՝ «Пастушка»

Սյուժե խմբագրել

Սյուժեի կենտրոնում լեյտենանտ Բորիս Կոստյաևի դասակն է։ Ի թիվս այլ մարտերի, նա մասնակցում է պաշտպանությունը ճեղքած թշնամու դեմ ճակատամարտին։ Մարտից հետո դասակը հանգստանում է մի տան մեջ, որտեղ տիրուհին Լյուսյան է։ Առավոտյան զինվորին հապշտապ ուղարկում են հակառակորդին դուրս մղելու վերջին հենակետից՝ մոտակա գյուղից։ Դրանից հետո դասակը վերադառնում է այն նույն տունը, որտեղ արդեն կանգ են առել։ Բորիսը և Լյուսյան այդ գիշերն անցկացնում են միասին, թվում է, առանձնացած մնացած աշխարհից։ Առավոտյան գալիս է վաշտի հրամանատարի հրամանը՝ մեքենաներով հասնել հիմնական ուժերին, որոնք հեռացել են նահանջած հակառակորդի հետևից, և սիրահարները ստիպված են բաժանվել։ Մարտերից մեկում Բորիսի ուսը վիրավորում է բեկորը, Սակայն, չնայած վերքի թեթևությանը, նա ոչ մի կերպ չի ապաքինվում։ Բորիսին ապաքինվելու համար տարհանում են, սակայն գնացքում նա անսպասելիորեն մահանում է, ավելի շուտ՝ իրեն տանջող կարոտից, քան վերքերից։

Էկրանավորում խմբագրել

Վիպակը չի էկրանավորվել, սակայն տեղեկություններ կան այն մասին, որ դրա հիման վրա ծրագրել են նկարահանել հինգսերիանոց գեղարվեստական ֆիլմ, որի սցենարի վրա աշխատել է ինքը՝ Աստաֆևը, սակայն վիպակի շուրջ ծավալված բանավեճը խանգարել է էկրանավորմանը[2]։

Թատերական ներկայացումներ խմբագրել

Վիպակի հիման վրա ներկայացում է բեմադրել ռեժիսոր Ալեքսեյ Պեսեգովը Կրասնոյարսկի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում (պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 9-ին)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Виктор Астафьев. Собрание сочинений в пятнадцати томах. Комментарии к Тому 3
  2. http://www.rfp.psu.ru/archive/3.2015/gordeeva.pdf
  3. «Пастух и пастушка (Современная пастораль) — Репертуар — Красноярский драматический театр имени А. С. Пушкина». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Գիրքը «Военная литература» կայքում
  • [1] комментарии к третьему тому собрания сочинений в пятнадцати томах.