Հովիկ Մելիքսեթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովիկ Ուխտանեսի Մելիքսեթյան (հունվարի 15, 1931, Շնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 30, 1997, Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1989):
Հովիկ Մելիքսեթյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1931 |
Ծննդավայր | Շնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 30, 1997 (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1954) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1986) |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՀովիկ Մելիքսեթյանը ծնվել է 1931 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Շնող գյուղում (այժմ՝ Հայաստանի Լոռու մարզում)։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1958-1963 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1965 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1988 թվականից եղել է ԽՍՀՄ, 1993 թվականից՝ նոր և նորագույն պատմության ամբիոնների վարիչը։ 1986 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1989 թվականից՝ պրոֆեսոր)[1]։ Հրատարակվել են Մելիքսեթյանի «Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան (1915-1940)», (1975), «Փառքի շքանշանի հայ ասպետները» (1982), «Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980)», (1985) աշխատությունները։ Աշխատությունները վերաբերում են հայրենիք-սփյուռք առնչություններին[2], հայրենադարձությանը, հայ ժողովրդի մասնակցությանը Հայրենական պատերազմին (1941-1945)[3]։
Մահացել է 1997 թվականի հունվարի 30-ին, Երևանում[4]։
Երկեր
խմբագրել- Բանվոր դասակարգը և հեղափոխական շարժումները Հայաստանում։ (1917 թ. փետր.-հոկտ.), Մելիք-Բախշյան, Մհեր Ստեփանի, Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի, Հայկական ՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1988:
- Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980 թթ.), Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1985։
- Փառքի շքանշանի հայ ասպետները։ [Հայ ասպետների կյանքն ու մարտական ուղին], Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի, Սահակյան, Մ, Կարապետյան, Ա. Գ., Երևան, Հայաստան, 1982[5]։
- Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան։ 1915-1940 թթ, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1975[6]։
- Բանվոր դասակարգի միջազգային հեղափոխական շարժումը արդի էտապում։ Դասախոսություն Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի., Երևան, Միտք, 1964։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 85։
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մելիքսեթյան , Հովիկ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Zarkfoundation - Հովիկ Մելիքսեթյան». zarkfoundation.com.
- ↑ Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի; Սահակյան, Մ (1982). Կարապետյան, Ա Գ (ed.). Փառքի շքանշանի հայ ասպետները։ Հայ ասպետների կյանքն ու մարտական ուղին. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
- ↑ Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի (1975). Արեվմտահայերի բռնագաղթը եվ Սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան։ 1915֊1940 թթ. Երեվանի Համալսարանի Հրատարակչություն.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Մելիքսեթյան» հոդվածին։ |