Հովարդ Ջեյքոբսոն (անգլ.՝ Howard Jacobson, ),բրիտանացի գրող և լրագրող։

Հովարդ Ջեյքոբսոն

2010 թվականի Բուքերյան մրցանակի դափնեկիր «Ֆինքլերի հարցը» վեպի համար[1] (անգլ.՝ The Finkler Question[2]):

Լույս է տեսել Լոնդոնի «Բլումսբերի» հրատարակչության կողմից հրատարակված գիրքը, ուսումնասիրում է հրեաների ժամանակակից կյանքի հարցերը, ինչպես նաև անդրադառնում է «սիրո, կորստի և տղամարդկանց բարեկամության» թեմաներին:2010 Բուքերյան մրցանակի ժյուրիի նախագահ Էնդրյու Մոուշն (անգլ.՝ Andrew Motion) վեպի մասին ասաց հետևյալը:Կաղապար:Քաղվացքի սկիզբ«Ֆինքլերի հարցը» հրաշալի գիրք է.շատ ուրախ, իհարկե, բայց նաև շատ խելացի, տխուր ու նուրբ: Նա ունի այն ամենը, ինչ դուք ակնկալում եք նրանից և շատ ավելին: Այս բացառիկ մրցանակի բացարձակապես արժանի դափնեկիր[1]:

Ջեյքոբսոնը դարձել է ամենատարեց դափնեկիրը (68 տարեկան) 1980 թվականին Ուիլյամ Գոլդինգին մրցանակ շնորհելուց ի վեր, իսկ «Ֆինքլերի հարցը» առաջին հումորային վեպն է, որը հաղթող է ճանաչվել մրցանակի ողջ 42-ամյա պատմության ընթացքում[3]:

Կենսագրություն

խմբագրել

Կամենեց-Պոդոլսկի (Հոր կողմից) և Լիտվայի (մոր կողմից)արմատներով հրեական ընտանիքից[4][5]։Նրա եղբայրը՝ Սթիվեն Ջեյքոբսոնը(անգլ.՝ Stephen Jacobson, род. 1946), ուսանող, the Whirlwind-ի և the Mockingbirds-ի նախկին կիթառահար[6][7]։Ավարտել է Քեմբրիջի համալսարանը։ Դասախոսություններ է կարդացել Սիդնեյի համալսարանում, ապա որպես դասախոս վերադարձել Քեմբրիջ։Նա նաև հաջողակ հեռուստահաղորդավար է և սյունակ է վարում «Independent» թերթում ։ Առավել հայտնի է բրիտանացի հրեաների խնդիրների վերաբերյալ հումորային վեպեր գրելու համար։

Հեղինակի ստեղծագործությունները

խմբագրել
Գեղարվեստական գրականություն
  • 1983 — Coming From Behind, Chatto & Windus
  • 1984 — Peeping Tom, Chatto & Windus
  • 1986 — Redback, Bantam
  • 1992 — The Very Model of a Man, Viking
  • 1998 — No More Mister Nice Guy, Cape
  • 1999 — The Mighty Walzer, Cape
  • 2002 — Who’s Sorry Now, Cape
  • 2004 — The Making of Henry, Cape
  • 2006 — Kalooki Nights, Cape
  • 2008 — The Act of Love, Cape
  • 2010 — The Finkler Question, Bloomsbury
  • 2012 — Zoo time
  • 2014 — J, Bloomsbury (2014 Բուքերյան մրցանակի կարճ ցուցակ)
  • 2016 — Shylock Is My Name
  • 2017 — Pussy, Cape
  • 2019 — Live a Little, Cape
Հրատարակություններ ռուսերեն լեզվով
Ոչ գեղարվեստական գրականություն
  • 1978 — Shakespeare’s Magnanimity: Four Tragic Heroes, Their Friends and Families (совместно с Wilbur Sanders), Chatto & Windus
  • 1987 — In the Land of Oz, Hamish Hamilton
  • 1993 — Roots Schmoots: Journeys Among Jews, Viking
  • 1997 — Seriously Funny: From the Ridiculous to the Sublime, Viking

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Говард Джейкобсон. Вопрос Финклера». Издательство "Азбука". Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 «Howard Jacobson wins the Man Booker Prize for Fiction 2010» (անգլերեն). Man Booker Prize. 2010 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. Singh, Anita (2010 թ․ հոկտեմբերի 12). «Man Booker Prize: Howard Jacobson is surprise winner». The Telegraph. Telegraph Media Group. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. «Память, Джейкобсон, «J»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. ««Мы отличаемся от Германии 1930-х только интернетом» Классик британской литературы о русских корнях, антисемитизме и тотальной ненависти» (ռուսերեն). Lenta.ru. 2019 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  6. «Stephen Jacobson». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. «The Mockingbirds». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.