Հովակիմ Օղուլլուխյան
Հովակիմ Օղուլլուխյան (1749 կամ 1746, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - 1818 կամ 1815, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։
Ծնվել է | 1749 կամ 1746 |
---|---|
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1818 կամ 1815 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԲժշկական կրթությունն ստացել է Վիեննայի համալսարանում։ Հիմնականում ապրել և ստեղծագործել էր Կ․ Պոլսում։ Զբաղվել էր ժողովրդական բժշկությամբ։ Իր բժշկաառողջապահական և մանկավարժի բազմամյա փորձը Օղուլլուխյանը շարադրել էր «Նյութ բժշկական» բժշկարան–դեղարանում (1785, լատիներեն, 1806, հայերեն)։
Գիրքն ունի առաջաբան, 30 գլուխ, ուր շարադրված էին բժշկության, բնական բուժիչ միջոցների օգտագործման, օդաբուժության, ջրաբուժության, բուսաբուժության, սննդի հիգիենայի, շրջակա միջավայրի մաքրության պահպանման, անատոմիայի և ֆիզիոլոգիայի, հիվանդությունների ախտորոշման և դեղորայքի օգտագործման հետ կապված բազմաթիվ հարցեր։
Օղուլլուխյանը հեղինակ էր նաև «Ախտաբանություն» (1783, լատիներեն) երկհատոր աշխատության։
Գրականության
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 541)։ |