Հոստուն (գյուղատեղի)

գյուղատեղի

Հոստուն, գյուղատեղի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղից 4 կմ դեպի արևմուտք, Եղեգիս գետի աջ ափին[1]։ Գտնվելով Օրբելյանների Եղեգիս գյուղաքաղաքին շատ մոտ, հավանաբար հանդիսացել է դրա արվարձանը։ Լքվել է 1950-ական թվականներին։ Գյուղի մերձակայքում գտնվում են Ոստանիք (Ոստինք)[2] բերդ-բնակավայրի ավերակները։ 2005-2006 թվականներին հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանի[3] ղեկավարությամբ տարածքում իրականացվել են մասնակի պեղումներ, որոնց արդյունքում պեղվել են 9-11-րդ, 13-14-րդ, 16-17-րդ և 19-րդ դարերի հնագիտական շերտեր։ Հայտնաբերված իրերի մեջ մեծ թիվ են կազմում խեցեղենի՝ դաջազարդ կարասի, ջնարակված, կարմիր անոթների բեկորներ, ապակե ապարանջաններ, 14-16-րդ դարերին թվագրվող դրամներ։ Գյուղատեղիում պահպանվել են երկու գերեզմանատուն և կիսավեր ժամատուն-եկեղեցին։

Հոստուն

Եկեղեցի խմբագրել

 
Եկեղեցին արևմուտքից

Հոստունի կենտրոնական մասում գտնվում է կիսախարխուլ եկեղեցի։ Եռանավ-բազիլիկ եկեղեցին վերակառուցվել է 17-18-րդ դարերում։ Ներսում կան չորս մույթեր, երկու կողմերում՝ խորաններ։ Արևելյան կողմում կիսակլոր աբսիդ է։ Արևմուտքից կից է գավիթը։ Դուռը հարավային կողմից է։ Եկեղեցին կառուցված է անտաշ որձաքարերով, որոնք իրար են միացվել կրաշաղախով։ Կառույցի շինարարության մեջ օգտագործվել են ավելի հին եկեղեցու սրբատաշ քարեր և խաչքարեր, որոնցից մեկը թվագրվում է 1251 թվականին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  2. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  3. LLC, Helix Consulting. «Պ. Ավետիսյան. Հայաստանի հնագիտությունը պատվով է դիմակայել անկախության առաջին տարիներին մարտահրավերներին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել