Հոնի, Հայնի, բերդաքաղաք Կիլիկյան Հայաստանի Ջահան գավառում (ներկայիս Յարփուզ գյուղավանից մոտ 3 կմ հս-արլ.)։ XI դ. 2-րդ կեսին մտել է Փիլարտոս Վարաժնունու հայկական իշխանության, այնուհետև՝ Կիլիկիայի հայկական պետության մեջ։ Փորձելով կաթողիկոսական աթոռը հաստատել իր իշխանության մեջ՝ Փիլարտոս Վարաժնունին, Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերի (1066-1105) համաձայնությամբ, Պետրոս Ա Գետադարձի քրոջ որդի Սարգսին Հոնում ընտրել է կաթողիկոս (1076-77), որին հաջորդել է Թեոդորոս Ալախոսիկը (1077-91)։ Փիլարտոսի իշխանության անկումից հետո վերացել է նաև Հոնի կաթողիկոսությունը։ Հոնը ավերվել է օսմանյան տիրապետության ժամանակ։ Այժմ քրդաբնակ գյուղ է, որի շրջակայքում նշմարվում են հին քաղաքի ու բերդի ավերակները։

Գրականություն խմբագրել

  • Տեր-Ղազարյան Հ., Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 544