Հոյսին (չինարեն՝ ավանդական չիներեն 海鮮醬, պարզեցված հիերոգլիֆներ 海鲜酱, փինյին hǎixiānjiàng, պալլ. հայսյանցզյան), չինական սոուս (կանտոնական խոհանոց), ունի քաղցր և մի քիչ կծու համ․ չինական խոհանոցի ուտեստների համեմունքները օգտագործվում են նաև վիետնամական և ամերիկյան խոհանոցներում։

Հոյսին
Ենթատեսակսոուս
Առաջացման երկիր Չինաստան
 Hoisin sauce Վիքիպահեստում

Ուտեստի անվանումը «ծովի նվեր» չինական բառերի հապավում է, ընդ որում սոուսը ոչ միայն գրեթե չի պարունակում ծովամթերք, այլև հիմնականում ծովամթերքի հետ չի կիրառվում[1][2][3]։

Պատրաստվում է ֆերմենտացված սոյայի ունդերից (սոյայի մածուկ)՝ ավելացնելով շաքար, քացախ, քունջութի ձեթ, կարմիր բրինձ (որը տալիս է սոուսին կարմիր ծառի մուգ գույն), սխտորի, մեղրի, ինչպես նաև «հինգ համեմունքի» խառնուրդ։ Համեմունքներից կարող են նաև ավելացնել մեխակ, սամիթի սերմեր և այլն[4]։

Կախված սոուսի բաղադրությունից՝ այն կարող է ունենալ տարբեր համ, լինել դոնդողանման կոնսիստենցիայի կամ ջրիկ։

Հոյսինը օգտագործում են մարինացման, հավի և խորովածների վր ալցնելու համար, սոուսի կարգավիճակով մսի և թռչնի ավանդական ուտեստների համար, որոնցից ամենահայտնին պեկինյան բադն է։ Նաև կարող օգտագործվել որպես դիպ սոուսը[5] և ավելացվել սփրինգ ռոլլերի մեջ[6], ինչպես նաև ապուրների[7]։

Կիրառություն տարածաշրջանային խոհանոցներում

խմբագրել

Կանտոնական խոհանոցում հոյսինը օգտագործում են որպես մսի մարինացման համար կամ որպես դիպ-սոուս։ Մասնավորապես օգտագործում է խոզի բարբեքյուի մարինացման համար (չար-սու) և որպես դիպ՝ սփրինգ-սոուսների համար[8][9]։

Վիետնամական խոհանոցում սոուսը օգտագործում են որպես դիպ, ինչպես նաև որպես ֆո ապուրի բաղադրամաս։

Ամերիկյան խոհանոցի չինական սեգմենտում հոյսին մատուցում են դիպ-սոուսի տեսքով պեկինական բադի, կաղամբի թերթերի, ինչպես նաև Մու Շու մսի հետ (ավանդական խոզի միս, ավելի հազվադեպ հավի)[10][11][12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ozimek, Sarah (2018 թ․ օգոստոսի 29). «Hoisin Sauce». curiouscuisiniere.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  2. «Китайский соус хойсин — рецепты для утки, свинины и креветок» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  3. «Хойсин — Повар.ру». povar.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  4. «Соус хойсин». CHEF.tm — Лучшие рецепты. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  5. «Знаменитый соус «Хойсин»». Поварёнок (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  6. «Мирин, хойсин, мисо, рыбный соус – азиатские ингредиенты на моей кухне». Fanilla (ռուսերեն). 2015 թ․ հունիսի 25. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  7. «Соус хойсин — энциклопедия ингредиентов «Еда»». Еда.ру (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  8. «Гастрохроникер. WORLD TOUR #13». restorator.chef.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  9. «Crispy Cheung Fan (Rice Noodle Rolls) + Spicy Hoisin & Maple Sesame Sauce». pupswithchopsticks.com. 2017 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  10. «Свинина Му Шу (рецепт с фото) | Китайская кухня». KUNG PAO (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  11. Morocco, Chris (2017 թ․ մարտի 24). «This is Our Favorite Brand of Hoisin, a Superb Sauce». bonappetit.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  12. «Moo Shu Pork». foodnetwork.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.