Հոմա Դարաբի

իրանցի մանկաբույժ

Հոմա Դարաբի (պարսկերեն՝ هما دارابی, հունվարի 1, 1940(1940-01-01), Թեհրան, Իրան - փետրվարի 21, 1994(1994-02-21), Թեհրան, Իրան), իրանցի մանկաբույժ, ակադեմիկ, քաղաքական ակտիվիստ, ով անդամակցել է Իրանի ազգային կուսակցությանը։ Հայտնի է քաղաքական դրդապատճառով ինքնահրկիզմամբ՝ դեմ արտահայտվելով պարտադիր հիջաբին, ինչն էլ հանգեցրել է նրա մահվանը։

Հոմա Դարաբի
պարսկերեն՝ هما دارابی
Ծնվել է1940 թվական
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել է1994 թվականի փետրվարի 22
Մահվան վայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
ԱզգությունԻրանցի
ԿրթությունԹեհրանի համալսարան
Մասնագիտությունհոգեբույժ, համալսարանի դասախոս և կանանց իրավունքների պաշտպան
ԱշխատավայրԹեհրանի համալսարան
ԿուսակցությունԻրանի ազգային կուսակցություն
Կայքhoma.org

ԿենսագրությունԽմբագրել

Դարաբին ծնվել է 1940 թվականին [1] Թեհրանում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո 1959 թվականին ընդունվել է Թեհրանի համալսարանի բժշկական դպրոց [2]։ 1960 թվականին նրան կալանավորել են ուսանողական ցույց կազմակերպելու համար՝ ի աջակցություն Ազգային ճակատին[3]։ 1963 թվականին ամուսնացել է իր դասընկեր Մանուոչեր Քիհանիի հետ։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Իրանի հյուսիսում գտնվող Բահմանիե գյուղում։ Դարաբին մեկնել է ԱՄՆ՝ ուսումը շարունակելու և ստացել է մանկաբուժության մասնագետի որակավորում հոգեբանության բնագավառում։ 1976 թվականին վերադարձել է Իրան և աշխատանքի ընդունվել Թեհրանի համալսարանում՝ որպես մանկական հոգեբուժության պրոֆեսոր, մինչդեռ նա կրկին քաղաքական դաշտում ակտիվացել է ընդդեմ Փահլավիների արքայատոհմի։ Դասավանդել է նաև Ազգային համալսարանում (հետագայում հայտնի է որպես «Շահիդ Բեհեշթիի համալսարան»)[4]։

1991 թվականի դեկտեմբերին նրան ազատել են պաշտոնից «հիջաբ չկրելու» համար։ Չնայած որոշումը տրիբունալի կողմից մերժվել է 1993 թվականի մայիսին, համալսարանը հրաժարվել է վերականգնել նրա պաշտոնը[3]։

ԻնքնասպանությունԽմբագրել

Որպես բողոքի նշան 1994 թվականի փետրվարի 21-ին Դարաբին ինքնահրկիզեց իրեն՝ իր գլխին բենզին լցնելով, այն բանից հետո, երբ նա հանեց իր հիջաբը Թաջրիշի մերձակայքում գտնվող հասարակական ճանապարհահատվածում [3][4]։

Այրվածքների հետևանքով hաջորդ օրը նա մահացավ հիվանդանոցում։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Button, John (1995), The Radicalism Handbook: Radical Activists, Groups and Movements of the Twentieth Century, ABC-CLIO, p. 134, ISBN 9780874368383 
  2. The Middle East: Abstracts and index, 21, Northumberland Press, 1998, p. 169 
  3. 3,0 3,1 3,2 Afshar, Haleh (1998), «‘Disempowerment’ and the Politics of Civil Liberties for Iranian Women», in Afshar, Haleh, Women and Empowerment: Illustrations from the Third World, Springer, pp. 121–122, doi:10.1007/978-1-349-26265-6, ISBN 978-0-333-71974-9 
  4. 4,0 4,1 Wiles, Ellen (2007), «Headscarves, Human Rights, and Harmonious Multicultural Society: Implications of the French Ban for Interpretations of Equality», Law & Society Review 41 (3), doi:10.1111/j.1540-5893.2007.00318.x