Հոգեբանական խորհրդատվություն
Հոգեբանական խարհրդատվություն, կիրառական հոգեբանության ոլորտ, հոգեբանական օգնության տեսակ, որն առանձնացել է հոգեթերապիայից։ Ըստ Ռիչարդ Նելսոն-Ջոնսի, հոգեբանական խորհրդատվությունը հանդիսանում է օգնող հարաբերությունների տեսակ[1]։ Հոգեբանական խորհրդատվության մեկ հանդիպումը տեղի է ունենում այցելուի և խորհրդատուի միջև զրույցի ձևով։ Այդ զրույցի ընթացքում այցելուն պատմում է իր և իր խնդրի մասին։ Հոգեբանն իր հերթին լսում է այցելուին՝ փորձելով հասկանալ խնդրի էությունը, պարզեցնել այն ինչպես իր, այնպես էլ այցելուի համար[2]։
Նպատակ և խնդիրներ
խմբագրելՈրպես հոգեբանական խորհրդատվության վերջնանպատակը սովորեցնել այցելուներին նրան, որ իրենք կարողանան օգնել իրենց և արդյունքում իրենք դառնան իրենց խորհրդատուն։ Հոգեբանական տարբեր դպրոցների տեսաբանների կողմից առանձնացվում են ընդհանուր մի քանի համըդհանուր նպատակներ՝
- Նպաստել այցելուի վարքի փոփոխությանը, որպեսզի այցելուն կարողանա ապրել ավելի արդյունավետ, ունենա կյանքից բավարարվածության զգացում՝ անկախ որոշակի անխուսափելի սոցիալական սահմանափակումներց,
- Զարգացնել կյանքի դժվարությունների հաղթահարման հմտություններ,
- Աջակցել կենսական կարևորություն ունեցող որոշումների կայացմանը (ինքնուրույն որոշումներ, ժամանակի և էներգիայի բաշխում, ռիսկային գործողության հետևանքների գնահատում,սթրեսների հաղթահարում)
- Միջանձնային հարաբերություններ կայացնելու և պահպանելու հմտությունների ձևավորում և զարգացում,
- Մարդու պոտենցիալի բացահայտում, ներուժի զարգացման հնարավորություն։
Չնայած համընդհանուր նպատակներին՝ հիմնական հոգեբանական դպրոցներն ունեն նպատակների տարբեր հասկացում՝
Հոգեբանական դպրոց | Նպատակ |
---|---|
Հոգեվերլուծություն | Դուրս մղված անգիտակցական նյութը բերել գիտակցություն, օգնել այցելուի կողմից նախկին փորձի վերարտադրմանը, դուրս մղված կոնֆլիկտների վերլուծություն |
Ադլերյան թերապիա | Այցելուի կյանքի նպատակների վերափոխում, սոցիալապես ն՛անակալի նպատակների ձևավորում, սխալ դրդապատճառների շտկում, հավասարության զգացման ձեռքբերում |
Վարքային թերապիա | Ոչ ադեկվատ վարքի շտկում և արդյունավետ վարքի ուսուցում |
Ռացիոնալ-հուզական թերապիա | Վերացնել կյանքի նկատմամբ այցելուի «ինքնակործան մոտեցումը» և օգնել, որ ձևավորվի հանդուրժող և ռացիոնալ մոտեցում, |
Այցելուակենտրոն թերապիա | Բարենպաստ խորհրդատվական կլիմայի ստեղծում, որը կնպաստի ինքնաճանաչմանը, այցելուի փորձի հանդեպ բաց լինելու, ինքնավստահության, սպոնտանության խրախուսում |
Էքզիստենցիալ թերապիա | Օգնել, որ այցելուն գիտակցի իր ազատությունն ու հնարավորությունը, ընդունի իր հետ կապված իրադարձությունների պատասխամատվությունը, ճանաչի և հայտնաբերի իր ազատությանը խոչընդոտող գործոնները։ |
Հաճախ տեղի է ունենում նպատակների վերաձևակերպում խորհրդատվության ընթացքում՝ այցելուի հետ փոխազդեցության ընթացքում։ Նպատակի իրականացումը կախված է այցելուի պահանջմունքներից և սպասումներց։ Այդ պատճառով անհրաժեշտ է հենց սկբզից հասկանալ և կոնկրետացնել այցելուի ակնկալիքները։ Խորհրդատվության գործընթացը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծում՝
- Խնդրի կոնկրետացում,
- Այցելուի ինֆորմացում իր խնդրի, նրա դրսևորման իրական աստիճանի մասին,
- Անձի ուսումնասիրություն,
- Հոգեկանխարգելում,
- Հմտությունների և գիտելիքների ձևավորում։
Խորհրդատվական կոնտակտ
խմբագրելՌոջերսը գտնում էր, որ անձի դրական փոփոխություններին նպաստող պայմաններն են՝
- Երկու անձիք գտնվում են հոգեբանական կոնտակտում,
- Այցելու՝ հոգեբանական խնդրով,
- Խորհրդատու, ով գտնվում է ակտիվ շփման մեջ,
- Խորհրդատուն ունի անպայման հարգանքի զգացում այցելուի նկատմամբ,
- Ապրումակցում այցելուի նկատմամբ,
- Էմպաթիկ հասկացումը և անպայման հարգանքը այցելուին փոխանցում են նույնիսկ մինիմալ արտահայտման պարագայում։
Հոգեբանական խորհրդատվության և թերապիայի կարևոր բաղադրիչ է այցելուի և խորհրդատուի միջև վստահելի կոնտակտը՝ հիմնված անպայման հարգանքի, էմպաթիայի, անկեղծության վրա։ Ընդ որում, խորհրդատվական կոնտակտը հատուկ է, որը տարբերվում է ընկերական կամ սիրային հարաբերություններից։ Թերապևտիկ կոնտակտի յուրահատկությունը պայմանավորված է նրանով, թե որքանով է խորհրդատուն տարբերում ինտիմ-թերապևտիկ և ինտիմ-անձնային հարաբերությունները։ Չնայած հուզական հագեցվածության խորհրդատվական կոնտակտն անհամաչափ է.միայն այցելուն է բացահայտում իր անձնական կյանքի տարբեր կողմերը։ Խորհրդատվական կոնտակը տարբեր ձևով է սահմանվում գրականության մեջ։ Որոշ աղբյուրներում այն սահմանվում է որպես յուրահատուկ դինամիկ գործընթաց, որի ժամանակ մի մարդը (խորհրդատուն) մյուսին (այցելուին) օգնում է օգտագործել սեփական ներքին ռեսուրսները դրական ուղղությամբ տանելու և պոտենցիալն ու հնարավորություններն ակտիվացնելու նպատակով։ Այլ աղբյուրներում խորհրդատվական կոնտակտը սահմանվում է որպես դիրքորոշումներ և զգացմունքներ, որոնք խորհրդատվության մասնակիցներն ունենում են մեկը մյուսի նկատմամբ, դրանց արտահայտման եղանակները։ Խորհրդատվական կոնտակտը բնութագրվում է հուզական հագեցվածությամբ (այն ավելի շատ հուզական է, քան կոգնիտիվ), ինտենսիվությամբ՝ հարաբերությունների և ապրումների փոխանակությամբ, դինամիկությամբ՝ կոնտակտի յուրահատուկ լինելը տարբեր այցելուների պարագայում, գաղտնիությամբ։ Թերապևտիկ կոնտակտի բնույթը կախված է խորհրդատուի տեսական կողմնորոշմամբ.
Հոգեբանական դպրոց | Խորհրդատվական կոնտակտ |
---|---|
Հոգեվերլուծություն | Թերապևտը պահպանում է անձնային անանունությունը, որպեսզի այցելուն կարողանա ազատ պրոյեկտել իր զգացմունքները։ Ուշադրություն է դարձվում դիմադրության նվազեցմանը, որն առաջ է գալիս այցելուի տրանսֆերային ռեկցիաների վերլուծության ժամանակ։ Թերապևտը մեկնաբանում է այցելուի կողմից ներկայացվող նյութը և ձգտում է այցելուին սովորեցնել ներկայի վարքը ) անցյալի իրադարձությունների հետ |
Ադլերյան հոգեթերապիա | Ընդգծվում է այցելուի և խորհրդատուի միջև պատասխանատվության կիսումը, վստահությունն ու հարգանքը, դիրքերի հավասարությունը |
Վարքային թերապիա | Խորհրդատուն հանդիսանում է ակտիվ և դիրեկտիվ կողմ, իրականացնումէ ուսուցչի, մարզիչի դեր՝ փորձելով այցելուին սովորեցնել առավել արդյունավետ վարքի։ Անձնային հարաբերությունների փոխարեն այցելուի և խորհրդատուի միջև ձևավորվում են աշխատանքային հարաբերություններ։ |
Ռացիոնալ-հուզական թերապիա | Խորհրդատուն իրականացնում է ուսուցչի, իսկ այցելուն՝ աշակերտի դեր։ Խորհրդատուի և այցելուի անձնային հարաբերություններին նշանակություն չի տրվում։ Խորհրդատուն այցելուին դրդում է իր խնդիրների հասկացմանը և այդ հասկացման հիման վրա սեփական վարքի փոփոխմանը։ |
Այցելուակենտրոն թերապիա | Խորհրդատվական կոնտակտը հանդիսանում է խորհրդատվական գործընթացի էությունը։ Հատկապես ընդգծվում է անկեղծությունը, ջերմությունը, հարգանքը, ապրումակցումը։ Խորհրդատվական կոնտակտի ժամանակ յուրացրած հմտությունների տեղափոխություն այլ հարաբերությունների վրա։ |
Էքզիստենցիալ թերապիա | Խորհրդատուի հիմնական խնդիրը աուտենտիկ կապի ստեղծումն է։ Հարաբերվելով խորհրդատուի հետ՝ այցելուն բացահայտում է իր յուրահատկությունը։ Այցելուի և խորհրդատուի միջև հարաբերությունները դիտարկվում են որպես «մարդ-մարդ» հարաբերություններ, որոնք ընթանում են երկու հավասար մարդկանց միջև «այստեղ և հիմա»։ Խորհրդատվական կոնտակտի ժամանակ փոխվում է ինչպես խորհրդատուն, այնպես էլ այցելուն։ |
Աղբյուրներ
խմբագրել- Кочюнас, Римантас (польск.)русск.. Основы психологического консультирования. — Москва: Академический проект, 1999. — 240 с. — (Библиотека психологии, психоанализа, психотерапии).
- Немов, Р. С. (1999). Основы психологического консультирования: Учеб. для студ. педвузов. М.: Гуманит. изд. центр ВЛАДОС.
- Линде Н. Д (2010) Психологическое консультирование: Теория и практика: Учеб. пособие для студентов вузов-М: Аспект Пресс-255с.
- Теория и практика консультирования = The Theory and Practice of Counselling. — СПб.: Питер, 2001. — 464 с. — (Золотой фонд психотерапии)
- Gerald, C. (2011). Theory and practice of counseling and psychotherap