Հնդկացին պահարանում (ֆիլմ)

«Հնդկացին պահարանում» (անգլ.՝ The Indian In The Cupboard), ռեժիսոր Ֆրանկ Օզի ընտանեկան արկածային կինոնկարը[9]։

Հնդկացին պահարանում
անգլ.՝ The Indian in the Cupboard
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1], մանկական ֆիլմ, արկածային ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքՀնդկացին պահարանում
Թվական1995 և փետրվարի 16, 1996[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենկ Օզ[1][3][4][…]
ՊրոդյուսերՔեթլին Քենեդի և Ֆրենկ Մարշալ
Սցենարի հեղինակՄելիսա Մաթիսոն[5]
ԴերակատարներՀալ Սկարդինո[3][4][6][…], Լայթֆութ[3][7][8], Դևիդ Քիթ[7], Լինդսեյ Կրուս[3][4][7], Ռիչարդ Ջենքինս[3][7], Ռիշի Բհաթ[3][7], Սթիվ Քուգան[3][7], Վինսենթ Քարթայզեր[3][7], Նեստոր Սերանո[3][7] և Սակինա Ջեֆրի[3][7]
ՕպերատորՌասել Քարփինթեր
ԵրաժշտությունՌենդի Էդելման
ՄոնտաժԻեն Քրաֆորդ
ԿինոընկերությունThe Kennedy/Marshall Company
Տևողություն96 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Լին Ռիդ Բենքսի «Հնդկացին ձեռքի ափի մեջ» պատմվածքի հիման վրա։ Ծննդյան օրը Օմրի անունով դպրոցականը մյուս եղբորը նվիրում է առանց բանալի փոքրիկ պահարան, որը գտել էր ինչ-որ մի տեղ փողոցում։ Օմրիի մայրը, որն ուներ բանալիների մի ամբողջ հավաքածու, նվիրում է համապատասխան բանալին, և տղան պահարանից հանում է հնդկացու պլաստմասե խաղալիք։ Մեծ է լինում տղայի զարմանքը, երբ նա լսում է, որ ինչ-որ մեկը փորձում է դուրս գալ պահարանից։ Կախարդանքով պահարանում գտնվող խաղալիքները դառնում են կենդանի և զգացող մարդիկ, միայն թե շատ փոքր։ Այդ ձևով Օմրիի տանը հայտնվում է Փոքր արջ անվամբ իիսկական թզուկ հնդկացի՝ տեղափոխված 1761 թվականից։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Հալ Սկարդնո Օմրի Օմրի
Հերի Պոլ Դևիս Փոքր արջ հնդկացի Փոքր արջ հնդկացի
Դևիդ Քիդ Բուն Բուն
Լինդսեյ Կրաուս Ջեյն Ջեյն
Ռիչարդ Ջենքինս Վիկտոր Վիկտոր
Ռիշի Բախատ Պատրիկ Պատրիկ
Սթիվ Կուգան Թոնի Ատկիս Թոնի Ատկիս
Սակինա Ջաֆրի Լյուսի Լյուսի
Վինսենտ Կարտայզեր Ջիլոն Ջիլոն
Նաստոր Սերանո Ուսուցիչ Ուսուցիչ
Մայքլ Պապաջոն Կարդասիանցի Կարդասիանցի

Կանխիկ հասույթ և քննադատություն խմբագրել

Հյուսիսային Ամերիկայում վարձույթի առաջին չորս օրվա ընթացքում ֆիլմը վեցերորդ տեղն է գրավել ըստ հասույթի՝ վաստակելով 7 միլիոն դոլարից ավելի[10]։ Դրամարկղային հասույթի ընդհանուր գումարը կազմել է 35 656,131 դոլար։ Ֆիլմը հիմնականում դրական գնահատականներ է ստացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմել է 70%, իսկ միջին գնահատականը՝ 10-ից 6.4-ը` 20 կարծիքների հիման վրա[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0113419/
  2. Indianen i skåpet (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 https://filmow.com/a-chave-magica-t1429/
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/indianin-z-kredensu
  5. http://www.cinemarx.ro/filme/The-Indian-in-the-Cupboard-Indianul-din-dulap-15166.html
  6. http://www.filmaffinity.com/es/film354783.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://www.imdb.com/title/tt0113419/fullcredits
  8. http://www.interfilmes.com/filme_22559_A.Chave.Magica-(The.Indian.in.the.Cupboard).html
  9. «The Indian in the Cupboard (1995)» (անգլերեն). nytimes.com. Վերցված է 26.12.2014-ին.
  10. «Weekend Box Office: 'Under Siege' Opens in No. 2 Spot» (անգլերեն). latimes.com. Վերցված է 26.12.2014-ին.
  11. «The Indian In The Cupboard» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 26.12.2014-ին.

Արտաքին հղումներ խմբագրել