Հյուսիսային կղզու ջրհեղեղ (2023)

Հյուսիսային կղզու ջրհեղեղ, սկսվել է 2023 թվականի հունվարի 27-ին Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու հյուսիսային շրջաններում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով։ Ամենաշատը տուժել է Օքլենդը[1]։

Հյուսիսային կղզու ջրհեղեղ
Տեսակջրհեղեղ
Երկիր Նոր Զելանդիա
Տարեթիվհունվարի 27, 2023
 2023 North Island floods Վիքիպահեստում

Հունվարի 27-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում Օքլենդում կեսօրից հետո տեղացած հորդառատ անձրևից հետո սաստիկ հեղեղումներ են սկսվել[2]։ Ջրհեղեղը տարածվել է ամբողջ քաղաքում․ ամենաշատը տուժել են Արևմտյան Օքլենդը և Հյուսիսային Ափը։ Նոր Զելանդիայի Ջրի և մթնոլորտի հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտնել է, որ ամառային տեղումների ողջ քանակը տեղացել է մեկ օրվա ընթացքում[3]։ Նոր Զելանդիայի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ քաղաքում ամբողջ օրվա ընթացքում գրեթե 400 մմ անձրև է տեղացել[4]։ Albany Weather Station-ը նաև հաղորդել է 8 ժամվա ընթացքում գրանցված 260,6 մմ տեղումների մասին[4]։ Ավելի ուշ հայտարարվել է, որ 2023 թվականի հունվարի 27-ը Օքլենդում երբևէ գրանցված ամենախոնավ օրն է եղել։ Ջրհեղեղը համարվում է Օքլենդի ժամանակակից պատմության ամենաաղետալի ջրհեղեղը[5]։

Հունվարի 27-ին նաև այլ ջրհեղեղներ են տեղի ունեցել Նորթլենդի շրջանում[6]։ Հունվարի 28-ից սկսած անձրևը տարածվել է հարավ՝ առաջացնելով լայնածավալ ջրհեղեղներ Վայկատո և Բեյ օֆ Փլենթի շրջաններում[7], նաև Գիսբորն շրջանում[6]։

Ազդեցություն խմբագրել

Հունվարի 27-ին Օքլենդում տեղի ունեցած ջրհեղեղից տուժել են քաղաքի 25 արվարձանները, փակվել են հիմնական մայրուղիները և ավելի քան 5000 տներ վնասների գնահատման կարիք ունեն[7]։ Սողանքները բազմաթիվ շենքեր են վնասել կամ ավերվել քաղաքում, ներառյալ Մանուկաուի առափնյա պահպանության շենքը Ֆրանսիական ծովացում[8]։

Օքլենդում շտապ օգնության ծառայություններն արձագանքել են եղանակային 719 պատահարների ահազանգի, պատասխանել են 2242 շտապ օգնության կանչերի և 126 փրկարարական գործողությոսւն են իրականացրել ուրբաթ օրը և շաբաթ առավոտյան[9]։ Հունվարի 28-ին, կեսգիշերից քիչ առաջ, Տաուրանգայում սողանքը տուն է ավերել[7]։

Նոր Զելանդիայի Ապահովագրական խորհուրդը գնահատել է, որ իրադարձությունը կարող է հանգեցնել եղանակային պայմանների հետ կապված ապահովագրական պահանջների ռեկորդային ամենաբարձր թվի, ապահովագրական ընկերությունները կանխատեսում են, որ սա կարող է լինել Նոր Զելանդիայում երբևէ եղած ամենաթանկ եղանակային իրադարձությունը[10][11]։ AA Insurance-ը կանխատեսել է, որ այս ջրհեղեղը կարող է լինել իրենց երկրորդ ամենաթանկ իրադարձությունը՝ Քենթերբերիի երկրաշարժերից հետո[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. January 28; 2023 - 3:09pm (2023-01-28), New Zealand Prime Minister Chris Hipkins speaks on catastrophic floods in Auckland (անգլերեն), Վերցված է 2023-01-30-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «Auckland flooding: What you need to know». RNZ (անգլերեն). 2023 թ․ հունվարի 27. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  3. «PM urges Aucklanders to support each other amid catastrophic floods». 1 News (անգլերեն). 2023 թ․ հունվարի 28. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  4. 4,0 4,1 Zeal, New; Data, 's Weather; Authority, Alerts. «Nearly 400mm falls in Auckland in unprecedented deluge. Widespread flooding, road closures». WeatherWatch.co.nz. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  5. «One killed as extreme flooding swamps Auckland». Otago Daily Times (անգլերեն). 2023 թ․ հունվարի 27. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  6. 6,0 6,1 «Recap: Auckland faces more rain after 'wettest day on record', 3 dead, states of emergency in effect for supercity and Waitomo». Stuff. 2023 թ․ հունվարի 28. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Aucklanders receive emergency phone alert as MetService issues heavy rain warning». Stuff (անգլերեն). 2023 թ․ հունվարի 29. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  8. Sommerville, Troels (2023 թ․ հունվարի 28). «In pictures: Auckland flooding leaves residents homeless and city swamped». Stuff (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  9. «'Wettest day on record': Auckland 'clobbered' by unprecedented storm». Stuff (անգլերեն). 2023 թ․ հունվարի 28. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  10. «Auckland flooding: New Zealand Insurance Council estimates record number of claims to come». Newshub (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  11. Clark-Dow, Emma (2023 թ․ հունվարի 29). «Auckland floods: More than 6000 insurance claims lodged, with more expected». Stuff (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  12. «Aucklanders issued emergency phone alert for downpours». 1 News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.