Հյուսիսային Իռլանդիայի դրոշ

Հյուսիսային Իռլանդիայի դրոշը ներկայումս պաշտոնապես հանդիսանում է Մեծ Բրիտանիայի դրոշը։ 1924 թվականին Մեծ Բրիտանիայի կառավարությունը Հյուսիսային Իռլանդիայի կառավարությանը շնորհեց դրոշ, այսպես կոչված Օլսթերի դրոշը, որը պաշտոնապես օգտագործվել է 1953-1972 թվականներին։ Դրոշը բաղկացած էր Սուրբ Գեորգի (Անգլիայի դրոշից) կարմիր խաչից, որի վրա տեղադրված էր վեցագագաթ աստղ (շրջանների քանակով)՝ թագի և «կարմիր ձեռքի» պատկերներով (Օլսթերի պատմական խորհրդանիշը)։

Հյուսիսային Իռլանդիայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՀյուսիսային Իռլանդիա
Ընդունված է1953
Գույներկապույտ, սպիտակ և կարմիր

Կարմիր ձեռքի պատկերը նշում է Օլսթերի կապը Հյուսիսային Իռլանդիայի հետ։ 1973 թվականին Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանը լուծարվեց, և դրոշը կորցրեց իր պաշտոնական կարգավիճակը։

Այժմ օգտագործվում է Հյուսիսային Իռլանդիայի մարզիկների և թիմերի կողմից, հավատարիմ զինված խմբերի և բողոքական համայնքի կողմից՝ որպես տարածաշրջանի ոչ պաշտոնական խորհրդանիշ. ըստ բրիտանական օրենքի ՝ Հյուսիսային Իռլանդիայի միակ պաշտոնական դրոշը Մեծ Բրիտանիայի դրոշն է[1]։ Ժամանակ առ ժամանակ քննարկումներ են ընթանում Հյուսիսային Իռլանդիայի նոր պաշտոնական դրոշի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։

Հյուսիսային Իռլանդիայի Մեծ Բրիտանիայի նահանգապետի դրոշը15.08.1924 — 18.07.1973
Սուրբ Պատրիկի դրոշը: Այն Իռլանդիայի խորհրդանիշներից է, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միության ակտից հետո այն ներկայացնում է Իռլանդիան Մեծ Բրիտանիայի դրոշի վրա:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել