Հյուսիսային Ամերիկայի կլիմայական գոտիներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հյուսիսային Ամերիկայի կլիմայական գոտիները վեցն են.
Արկտիկական գոտի
խմբագրելԱրկտիկական կլիմայական գոտում գտնվում են մայրցամաքի ծայր հյուսիսային շրջանները, Կանադական Արկտիկական կղզեխումբը ու Գրենլանդիա կղզին։ Այստեղ ամբողջ տարին գերիշխում են արկտիկական օդային զանգվածները։ Ձմեռն այստեղ խիստ է, սառնամանիքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 30 -35 °C է, իսկ Գրենլանդիայի ներքին շրջաններում հասնում է մինչև - 70 °C։ Ձմեռը երկարատև է, բնորոշ բևեռային գիշերներով։ Ամառը կարճ է, ոչ տաք։ Հուլիսին օդի ջերմաստիճանը մոտ է 0 °C-ի։
Մերձարկտիկական գոտի
խմբագրելՄերձարկտիկական կլիմայական գոտին տարածվում է Ալյասկայից մինչև Լաբրադորյան թերակղզի։ Ձմռանը այստեղ նույնպես ցուրտ է, երկարատև, ջերմաստիճանը՝ -16 -30 °C։ Ամառը կարճ է, զով։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +5 +10 °C է։
Բարեխառն գոտի
խմբագրելԲարեխառն կլիմայական գոտին զբաղեցնում է մայրցամաքի միջին մասը՝ մինչև 40 - 45° լայնությունները։ Բարեխառն գոտին բաժանվում է կլիմայական երեք մարզերի. բարեխառն չափավոր ցամաքային, բարեխառն ցամաքային և բարեխառն ծովային։
Չափավոր ցամաքային
խմբագրելԱրևելքում կլիման բարեխառն չափավոր ցամաքային է։ Լաբրադորյան սառը ծովային հոսանքի ազդեցության հետևանքով՝ ձմեռը ցուրտ է՝ -8 -10 °C, ամռանը՝ զով է, մառախլապատ և խոնավ։ Ամռան միջին ջերմաստիճանը +10 +20 °C է, տարեկան տեղումների քանակը՝ 500 - 1000 մմ.։
Ցամաքային
խմբագրելՆերքին մասերում, որտեղ օվկիանոսի ազդեցությունը թուլանում է, կլիման բարեխառն ցամաքային է։ Ձմեռանը գրանցվող ջերմաստիճանները ավելի ցածր են, քան արևելքում (-15 - 22 °C), իսկ ամառային ջերմաստիճանները՝ ավելի բարձր (+20 +24 °C, առավելագույնը մինչև +45 °C)։ Տեղումների քանակը արևելքից արևմուտք նվազում է (800 - 500 մմ.)։ Ձմռանը դեպի մայրցամաքի ներքին շրջաններ են ներթափանցում արկտիկական ցուրտ, իսկ ձմռանը՝ արևադարձային չոր օդային զանգվածները։
Ծովային
խմբագրելԱրևմուտքում (Ալյասկայի ծոցի շրջանում) Ալյասկայի տաք հոսանքի շնորհիվ կլիման բարեխառն ծովային է։ Ձմեռը մեղմ է (մոտ 0 °C) ու շատ խոնավ, ամառը՝ զով (+16 °C)։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 1500 - 3000 մմ.։
Մերձարևադարձային գոտի
խմբագրելՄերձարևադարձային կլիմայական գոտին բաժանվում է երեք մարզերի. միջերկրածովային, մերձարևադարձային ցամաքային, մերձարևադարձային խոնավ։
Խաղաղ օվկիանոսի առափնյա շրջանները ունեն միջերկրածովային կլիմա։ Այստեղ ձմեռը մեղմ է (+7 +8 °C), ամառը՝ (Կալիֆորնիական սառը հոսանքի ազդեցության հետևանքով) զով (հուլիսին միջին ջերմաստիճանը +20-ից չի անցնում)։
Ներքին շրջաններում, հատկապես միջլեռնային սարահարթերում, կլիման մերձարևադարձային ցամաքային է։
Ատլանտյան օվկիանոսի ափին (Գոլֆստրիմ տաք հոսանքի ազդեցության շնորհիվ) ձմեռը մաղմ է (+8 +10 °C), ամառը՝ շոգ։ Այստեղ կլիման խոնավ մերձարևադարձային է։
Արևադարձային գոտի
խմբագրելԱրևադարձային կլիմայական գոտու արևմտյան մասում (Կալիֆորնիայի հարավը ու Մեքսիկական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքը) կլիման անապատային է։ Արևելյան շրջանին (ներառյալ Անտիլյան կղզիները) բնորոշ է տաք ամառը (+25 °C) և տաք ձմեռը (+20 °C-ից բարձր)։
Մերձհասարակածային գոտի
խմբագրելՄերձհասարակածային կլիմայական գոտում միշտ տաք է և տարվա եղանակները գրեթե չեն արտահայտվում։