Հլուբոկա ամրոց (չեխ․՝ Zámek Hluboká), չեխական նոր գոթական ոճով կառուցված ամրոց, որը համարվում է չեխական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։

Հլուբոկա ամրոց
Նկարագրություն
Տեսակշատո
Վարչական միավորHluboká nad Vltavou?[1]
Երկիր Չեխիա
Կառուցված13-րդ դար
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Ընթացիկ
սեփականատեր
Չեխիա
Կայքzamek-hluboka.cz(չեխ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Zámek Hluboká Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ամրոցը կառուցվել է 13-րդ դարի երկրորդ կեսին։ Այն վերակառուցվել է մի քանի անգամ։ Առաջին անգամ ընդլայնվել է Վերածննդի ժամանակաշրջանում, ապա Ադամ Ֆրանց ֆոն Շվարցենբերգի հրամանով 18-րդ դարի սկզբին վերափոխվել է բարոկկո ոճով։ Իր ներկայիս տեսքը ստացել է 19-րդ դարում, երբ Յոհան Ադոլֆ II Ֆոն Շվարցենբերգը հրամայել է վերակառուցել ամրոցը Անգլիացիների Վինձորր կղզու ռոմանտիկական ոճով։ Շվարցենբերգները ապրել են Հլուբոկայում մինչև 1939 թվականի վերջը, երբ վերջին սեփականատերը (Ադոլֆ Շվարցենբերգ) գաղթել է արտերկիր՝ փախչելով նացիստներից։ Շվարցենբերգները կորցրել են իրենց ամբողջ սեփականությունը[2]։ Հլուբոկա ամրոցը Չեխիայի Հանրապետության ազգային մշակութային հուշարձաններից է[3]։

 

Լրացուցիչ տեղեկություններ խմբագրել

13-րդ դարի 2-րդ կեսից գոյություն ունեցող Օտակար Երկրորդի Պրշեմիսլ արքայական ամրոցը վերակառուցվել է 16-րդ դարի վերջին Հրադեցի լորդերի կողմից։ Ապա Ժան Ադամ Շվարցենբերգի հրամանով ճարտարապետներ Ֆրանց Բիրի և Ֆ.Դեվորեցկու միջոցով կառուցվել է նոր գոթական ոճի դղյակ՝ անգլիական Վինձորի նմանությամբ։ Այն շրջապատված էր 1.9 քառակուսի կմ անգլիական զբոսայգով (1841-1871 թվականներին)։ 1940 թվականին ամրոցն անցել է վերջին սեփականատիրոջը, ապա առգրավվել Չեխոսլովակիայի կառավարության կողմից, իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո այն բացվել է հանրության համար։ Այնտեղ կար ձմեռային այգի և ձիավարության սրահ 1956 թվականից այնտեղ կազմակերպվել են պատկերասրահ-ցուցահանդեսներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Památkový katalog NPÚ
  2. Státní zámek Hluboká. History
  3. "Státní zámek Hluboká". Státní zámek Hluboká. Retrieved 29 June 2012.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հլուբոկա ամրոց» հոդվածին։