Հիրիկ Գրոսհեյմի

բույսերի տեսակ
Հիրիկ Գրոսհեյմի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հիրիկազգիներ
Տեսակ Հիրիկ Գրոսհեյմի
Լատիներեն անվանում
Iris grossheimii


Հիրիկ Գրոսհեյմի (լատին․՝ Iris grossheimii), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Կոճղարմատավոր բույս է։ Տերևները նեղ մանգաղաձև են և հաճախ խիստ ոլորված։ Ծաղկապատի արտաքին մասերի ետծալն ունի 4-5 սմ երկարություն և 1,5-2 սմ լայնություն, գագաթում կլորավուն է, հաստ, ծիրանագույն ջղերով և կլորավուն սև պուտով։ 4-5 (6) սմ երկարությամբ և 2-3 սմ լայնությամբ ծաղկապատը դարչնագույն ծիրանագույն է[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաներ)։ Աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1200-2400 մ բարձրությունների վրա, ինչպես նաև տափաստաններում, գիհու և կաղնու նոսրանտառներում, մարգագետիներում և չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ տեսակներից է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ Գրոսհեյմի» հոդվածին։