Հիվանդի համաշխարհային օր

Հիվանդի համաշխարհային օր (անգլ.՝ World Day of the Sick), միջազգային օր, որը կոչված է մարդկանց ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց բախվում են աշխարհում բնակվող հիվանդ մարդիկ։ Այս օրը յուրահատուկ սոցիալական միջոցառում է, որն ամբողջ աշխարհում նշվում է ամեն տարի՝ փետրվարի 11-ին։

Հիվանդի համաշխարհային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՓետրվարի 11
ՀիմնադիրՀռոմի Կաթոլիկ եկեղեցի

Պատմություն խմբագրել

«Հիվանդի համաշխարհային օրը» սկսել է նշվել համեմատաբար վերջերս՝ 1993 թվականից։ Այն հիմնադրվել է 1992 թվականի մայիսի 13-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի նախաձեռնությամբ։ Նա քրիստոնյա կաթողիկոսներին ուղղված իր ուղերձում աներկբա բնութագրել է համաշխարհային այս օրվա նպատակը․ «...թույլ տալ բազմաթիվ կաթոլիկ բժշկական կազմակերպությունների աշխատակիցներին, հավատացյալներին, ողջ քաղաքացիական հասարակությանը զգալ թույլերի և հիվանդների ավելի լավ խնամքի, նրանց տառապանքների թեթևացման անհրաժեշտությունը»[1]։ Յոհանը իմացել է այս ամենի մասին անմիջականորեն․ 1991 թվականին բժիշկները նրա մոտ հայտնաբերել են սարսափելի ախտանուն՝ Պարկինսոնի հիվանդությունը։

Այս համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը ընտրվել է այն պատճառով, որ կաթոլիկները կարծել են, թե կույս Մարիա Լուրդսկայայի հայտնվելը Ֆրանսիայի Լուրդ քաղաքում տեղի է ունեցել հենց 1858 թվականի փետրվարի 11-ին։

Ամեն փետրվարի 11-ին, նվիրված հիվանդի համաշխարհային օրվան, տեղի են ունենում տարատեսակ ակցիաներ և միջոցառումներ՝ համերգներ[2], ֆիլմերի թեմատիկ ցուցադրություններ[3], ուսուցողական զրույցներ[4] և այլն։ Իսկ կաթոլիկների մոտ հանդիսավոր պատարագներ են տեղի ունենում լատինական Սուրբ Օրհնություն արարողակարգի ժամանակ[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «11 февраля — Всемирный день больного». www.przd.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  2. «В онкологическом диспансере прошел концерт, посвященный Всемирному дню больного». Тверская ГТРК. 2008 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  3. Анна Сотникова (2010 թ․ փետրվարի 10). «Во Всемирный день больного курянам расскажут о вреде курения». ИА KURSKCiTY. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  4. «Как научиться быть здоровыми?». «Известия Удмуртской Республики», №11(3407). 2009 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  5. «Католики Петербурга отмечают 150-летие явлений Богоматери в Лурде». ИА «Вода живая». 2008 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել