Խուլերի միջազգային օր (անգլ.՝ International Deaf Day), միջազգային օր, հիմնված 1951 թվականին՝ Խուլերի համաշխարհային ֆեդերացիայի (անգլ.՝ World Federation of the Deaf, WFD) ստեղծման պատվին[1][2]։

Ժեստերի լեզվի երկու թարգմանիչներ, ովքեր աշխատում են խմբում

Ամեն տարի, սեպտեմբերի վերջին ամբողջ շաբաթվա ընթացքում աշխարհում նշում են Խուլերի միջազգային շաբաթը, որը սեպտեմբերի վերջին կիրակի օրը ավարտվում է Խուլերի միջազգային օրով[3]։

Պատմություն խմբագրել

Խուլերի խմբակցության պատմությունը վկայում է, որ շատ երկրներում խուլերի սոցիումի կայացման և զարգացման սկիզբը իրականանում էր տարբեր հանդիպումների և խուլերի դպրոցի շրջանավարտների շնորհիվ։

Առավել վառ օրինակ է ծառայել Ֆրանսիայի խուլերի ներդրումը, որոնց լեզուն զարգացրել է վանահայր դե Լ'Էպեն, խուլերի ստեղծած պարզ լեզուն վերածելով հարուստ լեզվի, որը բազմաթիվ այլ լեզուներ ծնել։ Նա միմիկական մեթոդի հիմնադիրն էր, ժեստերի լեզվի մեծ կողմնակիցը։

19-րդ դարի սկզբին, Խուլերի փարիզյան դպրոցի շրջանավարտները սկսել են տոնել Շառլ-Միշել դե Լ'Էպեի ծննդյան օրը։ Նրա պատվին կազմակերպվող խնջույքներն ու տոնակատարությունները ավանդույթ դարձան։

1912 թվականին մեշ շուքով տոնել են նրա 200 ամյակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արխիվացված 2016-03-05 Wayback Machine։ РИА Новости։ 2012-09-28T10:30։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-04-ին։ Վերցված է 2012-09-30 
  2. Արխիվացված 2012-11-23 Wayback Machine։ calend.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-04-ին։ Վերցված է 2012-09-30 
  3. Արխիվացված 2012-10-25 Wayback Machine։ РИА Новости։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-04-ին։ Վերցված է 2012-09-30