Հիստերեզիս
Հիստերեզիս, մարմնի վիճակը բնութագրող ֆիզիկական մեծության ոչ միարժեք կախումը արտաքին ներգործությունից, պայմանավորված է նախորդող նույնպիսի ներգործության առկայությամբ։ Լինում են մագնիսական, դիէլեկտրական, առաձգական, ջերմամագնիսական, մագնիսամեխանիկական, մագնիսաստրիկցիոն հիստերեզիսներ և այլն։ Մագնիսական հիստերեզիսը ֆեռոմագնիսական նյութի մագնիսացվածության փոփոխման ետ ընկնելն է արտաքին մագնիսական դաշտի լարվածությունից՝ պայմանավորված մագնիսացվածության նախնական արժեքով։ Արտաքին դաշտի լարվածության մեծացման հետ լրիվ ապամագնիսացված ֆեռոմագնիսի մագնիսացումն աճում է ըստ I կորի (նկ. կենտրոնում)։ արժեքին համապատասխանում է հագեցած մագնիսացվածության վիճակը։ Այնուհետև -ի կախումը -ից նկարագրվում է II կորով (նկ. ձախում) (-ը փոքրանում է -ից մինչև): դեպքում արժեքը կոչվում է մնացորդային մագնիսացվածություն։ Մագնիսական դաշտի լարվածության այն արժեքը , որի դեպքում մագնիսացվածությունը դառնում է զրո, կոչվում է կոերցիտիվ ուժ։ -ի հետագա փոփոխման դեպքում I-ի փոփոխությունը նկարագրվում է III կորով (նկ. աջում)։ II և III կորերը կազմում են մագնիսական հիստերեզիսի փակ օղակը։ Վերջինիս մակերեսը համեմատական է ջերմության այն քանակությանը, որն անջատվում է ֆեռոմագնիսի միավոր ծավալում վերամագնիսացման մի ցիկլի ընթացքում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3f/Hysteresiscurve.svg/200px-Hysteresiscurve.svg.png)
Դիէլեկտրական հիստերեզիսը էլեկտրական դաշտի միևնույն լարվածության դեպքում սեգնետոէլեկտրիկի բևեռացման արժեքների տարբերությունն է՝ կախված սկզբնական բևեռացման արժեքից։
Առաձգական հիստերեզիսը մեխանիկական միևնույն լարման դեպքում մարմնի դեֆորմացիայի մեծությունների տարբերությունն է կախված սկզբնական դեֆորմացիայի մեծությունից։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիստերեզիս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 424)։ ![]() |