Կոերցիտիվ ուժ
Կոերցիտիվ ուժ (լատին․՝ coercitio — պահպանում), նախապես մագնիսացած ֆեռոմագնիսական նյութը լրիվ ապամագնիսացնելու համար անհրաժեշտ մագնիսական դաշտի լարվածությունը։ Կոերցիտիվ ուժի Hc մեծությունից կախված՝ ֆեռոմագնիսական նյութերը բաժանվում են փափուկ մագնիսականի [Hc < (80—800) ա/մ] և կոշտ մագնիսականի [Hc> (800—8000) ա/մ]։ Կոերցիտիվ ուժի մեծությունը պայմանավորված է նյութի ջերմաստիճանի և ներքին կառուցվածքի փոփոխություններով։ Մեգնետոէլեկտրիկների կոերցիտիվ ուժ է կոչվում էլեկտրական դաշտի այն լարվածությունը, որն անհրաժեշտ է մնացորդային բևեռացումով օժտված սեգնետոէլեկտրիկը լրիվ ապաբևեռացնելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 505)։ |