Հիպերլոկալ գովազդ (անգլ.՝ hyperlocal advertising), համացանցային գովազդի [1] տեսակ, որի թիրախային լսարանը գտնվում է միևնույն փողոցի, թաղամասի, քաղաքի սահմաններում։ Այս մեթոդը ենթարկվում է կրառման այն գովազդատուների կողմից, ում ապրանքը կամ ծառայությունները կարող են օգտակար լինել ինչ-որ կոնկրետ տեղամասում գտնվող սպառողների համար - այն սպառողների համար, ովքեր ապրում, աշխատում կամ պարբերաբար հաճախում են միևնույն վայրը։ Գտնվելու վայրը հաճախ մատնանշվում է գտնվելու վայրի վրա հիմնված տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսին է սմարթֆոնների մեջ ներառված GPS նավիգատորը[1]։

Այս երկրաչափական թիրախավորման (անգլ.՝ geolocation targeting) [2] Արխիվացված 2019-10-16 Wayback Machine տարատեսակի կայուն ընթացքը հանգեցնում է բազմաթիվ մեծ և փոքր բիզնեսների գովազդային ստրատեգիայի փոփոխմանը։ Երկրաչափական թիրախավորման ունակություն ունեցող ծրագրային անվտանգության համակրգը օգտագործում է օգտատերի Այ-փի հասցեից [3] ստացած ISP֊ները, որպեսզի հասկանա,թե որ քաղաքից է օգտատերը մուտք գործել կայք։ Յուրաքանչյուր տարածաշրջանի համապատասխանում է որոշակի եկամուտի քանակ, տարիքային խումբ, գենդերային տարբերություն, որոնք համեմատած իրենց հարևան տարածաշրջանի հետ ունեն տարբերություններ։ Օգտագործելով այս տեղեկությունները, դուք կարող եք վերափոխել ձեր մարկետինգային քարոզարշավը և զգալիորեն նվազեցնել ձեր ներդրած ջանքերի քանակը՝ հիմնվելով նրանց բգտվելու վայրի մասին տեղեկության վրա[2]։

Բջջային ծրագրերը կարևոր դեր են խաղում այս ուղղության զարգացման մեջ։ [4] Օրինակ, եթե նպատակ ունեք ինչ֊որ ծրագրով տարածել այդ շրջանի հետ կապված որոշակի ճանապարհորդական գովազդ, կարող եք ձեր գովազդները ուղարկել այդ տարածքից մուտք գործող բջջային օգտվողներին, եթե իրենց բջջային սարքերը օգտագործում են այդ կոնկրետ ծրագիրը։Գովազդի հրատարակիչը թույլտվություն է խնդրում բջջային օգտագործողներից։ Եթե օգտագործողը թույլտվություն է տալիս,ապա գովազդատուն ուղարկում է համապատասխան գովազդներ ՝ կապված այն բիզնեսի հետ, որը ցանկանում է գովազդել[3]։

Տեղական իրադարձություններ օգտագործումը` վաճառքի / խանութի խթանման համար խմբագրել

Իմանալով, թե որտեղից են ձեր օգտագործողները գալիս, դուք հնարավորություն եք ունենում ստեղծել քարոզարշավներ, վաճառք և աջակցություն այդ ոլորտում տեղի ունեցող մեծ իրադարձությունների շուրջ։ Ձեր վաճառքը կենտրոնացնելով իրենց քաղաքի իրադարձությունների շուրջը, դուք ոչ միայն ստեղծում եք ձեր բիզնեսի համար համապատասխան տարածք, այլև ներգրավում եք օգտատերերի՝ նրանց ստիպելով զգալ կարևոր և լսելի։ Բացի այդ, դուք ստանում եք հավելյալ բոնուս `նրանց գաղափարներ տալու համար, որի արդյունքում դառնում եք նրանց տեղեկատվական աղբյուր և ստեղծում եք ավելի շատ այցելություն ձեր կայք։

Օրինակ կարող է լինել Lalapalooza- ն, [5] որը տեղի է ունենում Չիկագոյում ամեն ամառ։ Lalapalooza- ն ամբողջ աշխարհի ամենաթեժ երաժշտական խմբերի հավաքածու է, և մարդիկ հավաքվում են քաղաքում՝ նրանց տեսնելու և լսելու համար։ Սա հիանալի հնարավորություն է քարոզարշավ անցկացնելու փառատոնի հագուստային ոճերի շուրջ և զուգորդել այն հնարքների մասին հոդվածներով, որոնք կօգնեն ձեր անցկացրած ժամանակը դարձնել ավելի անմոռանալի։ Օգտվողներին ներգրավելով մի բանի շուրջ, որի մասին նրանք ոգևորված կլինեն, ձեր կայքը այցելելու և ձեր ծառայություններից օգտվելու հավանականությունը ավելի է մեծանում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. https://www.justuno.com/blog/5-ways-to-utilize-geo-targeting-in-your-marketing-campaigns/
  3. https://www.slideshare.net/spocto/role-of-hyper-local-targeting-in-mobile-advertising-platforms
  4. https://www.xverify.com/geo-targeting.html

Արտաքին հղումներ խմբագրել

  1. https://www.wordstream.com/online-advertising
  2. http://www.skylads.com/rtb-blog/how-to-improve-your-geo-targeting-with-artificial-intelligence Արխիվացված 2019-10-16 Wayback Machine
  3. https://iplocation.com
  4. https://www.smaato.com/guide-to-in-app-advertising/
  5. https://www.lollapalooza.com/

Գրականություն խմբագրել

  • Understanding GPS: Principles and Applications
  • Global Positioning System: Theory and Practice
  • Pinpoint: How GPS is Changing Technology, Culture, and Our Minds
  • Traction: A Startup Guide to Getting Customers
  • Kellogg on Advertising and Media