Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «GPS նավիգատոր» հոդվածին։

GPS նավիգատորներ GPS նավիգատորները իրենցից ներկայացնում են սարքավորում, որոնցից շատ են կախված սարքի աշխատանքի ճշտությունը և որակը։ Դրանք բաղկացած են հետևյալ մասերից՝

  • GPS - պրոցեսոր (մշակիչ), որը համարվում է նավիգատորի ամենակարևոր մասը
  • GPS - անտենա
  • Դիսպլեյ
  • Օպերատիվ հիշողություն
  • Օպերացիոն համակարգ
  • Նավիգացիոն ծրագիր
GPS նավիգատոր, Magellan Trailblazer XL

Ժամանակակից ավտոմոբիլային նավիգատորները ընդունակ են գծել երթուղի ճանապարհային երթևեկության կազմակերպման հաշվարկով և իրականացնեն հասցեների ստուգում ու փնտրում։ Նրանք կարող են օժտված լինել լայն բազայով, օբյեկտների ինֆրակառուցվածքներով, որը ծառայում է հասարակական սննդի կետերի, ավտոկայանատեղերի, այգիների, գրադարանների, համալսարանների և այլ կարևոր նշանակություն ունեցող կետերի արագ փնտրման համար։

Պորտատիվային տուրիստական նավիգատորները նախատեսված են տուրիզմի համար։ Գոյություն ունեն նաև ջրային նավիգատորներ, որոնք Ինչպես կանոն ունեն ջրաթափանց կորպուս և ընդունակ են աշխատելու շատ բարդ պայմաններում։ Գործածական ընդունիչներ Բացի լայնույթից, երկայնությունից և բարձրությունից ժամանակակից GPS ընդունիչը ընդունակ է հաղորդել՝

  • Ճիշտ ժամանակը
  • Ծովի մակերևույթի նկատմամբ բարձրությունը
  • Ընթացիկ արագությունը, անցած հեռավորությունը, միջին արագությունը
  • Ընթացիկ դիրքը տեղանքի Էլեկտրոնային քարտոզի վրա
  • Ընթացիկ դիրքը՝ երթուղու նկատմամբ

GPS- կցորդիչի օգտագործման դեպքում տեղեկությունը կարող է դուրս բերվել КПК (Карманный персональный кампютер- գրպանի անհատական համակարգիչ)- ի վրա, բջջային հեռախոս կամ համակարգիչ, որին միացած է այդ կցորդիչը նավիգացիոն ծրագրային ապահովման օգնությամբ։