Հին հունական քանդակագործություն

Հին հունական քանդակ՝ հնագույն մշակույթի նվաճումներից մեկը, որն անջնջելի հետք է թողել համաշխարհային պատմության մեջ։ Այն վերագրվում է Հոմերոսյան դարաշրջանին (մ․թ․ա․XII-մ․թ․ա․VIII մ․թ․ա․ դդ.)։ Հին դարաշրջանում՝ մ․թ․ա․ VII-VI դարերում, արդեն իսկ հրաշալի արձաններ կային ստեղծված։ Վաղ և բարձր դասականների ժամանակաշրջանում (մ․թ․ա․V դար) հին հունական քանդակը վերելք ապրեց և ծաղկեց։ Իսկ մ․թ․ա․IV դարը, արդեն ուշ դասականների ժամանակաշրջանում, պատմության մեջ մի շարք մեծ նկարիչների և քանդակագործների անուններ թողեց, որոնք ունեին իրենց յուրահատուկ և անհատական ոճը։ Այս ժամանակահատվածի քանդակները փոփոխություններ կրեցին, որոնք տեղի ունեցան նոր պատմական ժամանակահատվածի գալուստով՝ հելլենիզմի կամ հելլենականության դարաշրջանի։

V դար, հունական քանդակ

Հոմերոսյան դարաշրջան խմբագրել

Հոմերոսյան Հունաստանում մոնումենտալ քանդակներ չեն պահպանվել։ Դրանց մասին կարող են վկայել հին գրողների նկարագրությունները։ Ներկայացվել են միայն փայտե արձաններ, որոնք վերարտադրել են մարդկային մարմիններ, ամենակոպիտ ձևերով։ Նմանատիպ արձանները զարդարվել են մետաղական հագուստներով և զենքերով։ Այդ ժամանակաշրջանի քանդակներից մեզ են հասել միայն փոքր պլաստիկ աշխատանքներ, որոնք հիմնականում կրոնական բնույթ են կրել։ Այդ արձանիկները պատրաստվել են աստվածների կամ հերոսների պատկերներով։ Երբեմն դրանք զարդարվել են նկարչությամբ։ Քանդակներում նկատելի են մարմնի պլաստիկ դիզայնը և աշխատող մկանների լարվածությունը։ Արձանները պատրաստվել են փղոսկրից, բրոնզից կամ տերակոտայից։ Դրանց թվում ոչ միայն մարդկային կերպարներ են, այլև ձիեր և կենտավրոսներ[1]։

Արխաիկ ժամանակաշրժան խմբագրել

 
Աստվածուհին նուռը ձեռքին

Արխաիկ ժամանակաշրժանի սկզբում քանդակագործությունը այնքան էլ տարածված չէր, որքան դասական հունական արվեստի շրջանում։ Ավելի կիրառական էր ծաղկամանների գեղանկարչությունը, որը մեծ առաջխաղացում էր ունեցել անցյալ դարերում։ Սակայն մ․թ․ա․ VII դարի քանդակները կարևոր տեղ են զբաղեցրել իրենց ներդաշնակությամբ, նուրբ ռիթմով։ Կարևոր տեղ է զբաղեցրել մարդու մարմնի կոնստրուկցիան, որտեղ պատկերվել է մերկ տղամարդու բնական գեղեցկությունը, իսկ արխաիկ ժպիտը ՝ ընկալվել որպես բարձր գեղագիտական արժեք։

Լավ պահպանված կանացի քանդակների շարքում է «Աստվածուհին նուռը ձեռքին» կերատինից, որը գտնվում է Բեռլինի պետական Թանգարանում ( 580-570 թվականներ) և պահպանել է իր նախնական վառ գույնը։ Տղամարդկային կերպարի վառ օրինակ է «Կլեոբիս և Բիտոն» քանդակները, որոնք ստեղծվել են արտասահմանում, VII—VI դարերում։ Այսպիսի քանդակներով են զարդարվել նաև տաճարների վերնաճակատները, որոնք ստեղծվել են մոտ 570-ական թվականներին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ю. Д. Колпинский. Искусство Эгейского мира и Древней Греции. М., «Искусство», 1970, с. 24—25.