Հինթոն (Արևմտյան Վիրջինիա)

Հինթոն (անգլ.՝ Hinton), քաղաք Արևմտյան Վիրջինիա նահանգում (ԱՄՆ)։ Այն համարվում է Սամերս շրջանի շրջանային կենտրոնը։ 2010 թվականին քաղաքում ապրել է 2676 մարդ։

Հինթոն
Տեսակմեծ քաղաք ԱՄՆ-ում
Երկիր ԱՄՆ[1]
ՎարչատարածքՍամերս շրջան
ԲԾՄ446 ± 1 մետր
Մակերես7,856291 կմ²[2] և 7,856154 կմ² (ապրիլի 1, 2010)[3]
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրական դիրք խմբագրել

Հինթոնը գտնվում է Արևմտյան Վիրջինիա նահանգի հարավում և համարվում է Սամերս շրջանի շրջանային կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Գրինբայեր և Նյու-Րիվեր գետերի խառնարանում[4]։ Ըստ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոի տեղեկությունների՝ քաղաք Հինթոնի ընդհանուր մակերեսը կազմում է 7,85 քառակուսի կիլոմետր, որից 5,75 քառակուսի կիլոմետրը կազմում է ցամաքային տարածք, իսկ 2,10 քառակուսի կիլոմետր տարածը ջրային է։ Ալդերսոն և Հինթոն քաղաքների միջև գտնվում է մասնավոր օդանավակայան, որը ծառայում է այս քաղաքներին։ Քաղաքի մոտակայքում է գտնվում Բլյուսթոուն պուրակը։

Կլիմա խմբագրել

Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Հինթոնի կլիման վերաբերում է արևմտյան ափի ծովային կլիմային։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 937,3 մմ։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 11,9 °C, ամենատաք ամիսը հունիսն է (միջին ջերմաստիջանը՝ 23,1 °C), իսկ ամենացուրտ ամիսը հունվարն է ( միջին ջերմաստիջանը՝ 0,3 °C)[5]։

Պատմություն խմբագրել

Հինթոնը հիմնադրվել է 1880 թվականին։ Քաղաքը կառուցվել է Չեզապիքի և Օհայոյի երկաթուղային ընկերության կողմից 1871 թվականին գնված հողի վրա առաջին սպիտակ վերաբնակիչներից մեկի՝ Իսահակ Բալենջիի որդու կողմից, ով այդ հողը նվեր է ստացել Վիրջինիայից 1777 թվականին։ Մինչև երկաթուղու կառուցումը այնտեղ ապրում էին 6 ընտանիք։ 1892 թվականին երկաթուղային ընկերությունն ավարտել է 40 գնացքների համար նախատեսված պահեստի կառուցումը, որը 540 աշխատակիցների ապահովեց աշխատանքով։ Ավելի քան կես դար քաղաքն ուներ կարևոր երկաթուղային հանգույց։ 1950-ական թվականներին քարածխի արտադրությունը անկում ապրեց, գոլորշու շարժիչներից անցան դիզելային շարժիչների։ Կախված գնացքների սպասարկումից՝ աշխատանքային տեղերը կրճատվեցին։ Քաղաքի բնակչությունը սկսեց նվազել։ 1949 թվականին Նյու-Րիվեր գետի վրա կառուցվեց Բլյուսթոունյան ամբարտակը, որը եղավ նոր ձեռնարկություն քաղաքում։ Ստեղծվեց Բլյուսթոուն լիճը, որն այնուհետև դարձավ հանգստի վայր և ներառվեց Բլյուսթոուն պետական այգու մեջ։ Օգովտոսին Հինթոնում տեղի է ունենում ջրի փառատոն, իսկ հոկտեմբերին երկաթուղայինների օրը[4][6]։

Բնակչություն խմբագրել

2010 թվականի մարդահամարի տվյալներով Հինթոնն ուներ 2676 բնակչություն (որից 46,6 % արական սեռի նեկայացուցիչ և 53,4 % իգական սեռի ներկայացուցիչ), 1276 տնային տնտեսություն և 676 ընտանիք։ Ռասայական պատկանելիություն․ սպիտակամորթներ՝ 92,0 %, Աֆրոամերիկացիներ՝ 5,3 % և երկու կամ ավելի ցեղերի ներկայացուցիչներ 2,0 %[7]։ 1276 տնային տնտեսությունից 34,8 % միասին ապրող ամուսնական զույգեր էին (10,3 % ապրում էին18-ից փոքր երեխաների հետ), 13,2 % ընտանիքների 13,2 % կանայք էին, որոնք ապրում էին առանց ամուսնու, իսկ ընտանիքների 4,9 % տղամարդիք ապրում էին առանց կնոջ, 47,0 % չունեին ընտանիք։ Միջին տնային տնտեսությունը 2,07 է, իսկ ընտանիքի միջին չափը 2,83 է։

2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունն ըստ տարիքային խմբերի բաշխվել է հետևյալ կերպ. 19,4 %՝ 18 տարեկանից ցածր բնակիչներ, 3,7 %՝ 18-ից 21 տարեկան 53,7 %՝21-ից 65 տարեկան և 23,2 %՝ 65 տարեկան և բարձր տարիք։ միջին տարիքը՝ 46 տարեկան[7]։

Ընտանիքի միջնարժեքը 2014թ գնահվել է 43 385 $, տնային տնտեսության համար ծախսվել է 29 865 $։ Մեկ շնչի հաշվով եկամուտ՝ 19756 $[7]։

Динамика численности населения:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. United States. Bureau of the Census 2016 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2016.
  3. United States. Bureau of the Census 2010 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2010.
  4. 4,0 4,1 Stephen D. Trail. «Hinton». The West Virginia Encyclopedia (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  5. «Hinton». Weatherbase (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  6. Fred Long. «History of Hinton». City of Hinton, WV (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 «American FactFinder». U.S. Census Bureau (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.