Հիմլեր գործողություն
Հիմլեր գործողություն (նաև հայտնի որպես Պահածո գործողություն կամ Պահածոյացված ապրանքների գործողություն), 1939 թվականի կեղծ դրոշով գործողություն պլանավորված Նացիստական Գերմանիայի կողմից, որպես արդարացում Գերմանիայի կողմից Լեհաստան ներխուժելու համար։ Այն ներառում էր մի քանի փուլ կեղծ հարձակումներ իրենք իրենց վրա` օգտագործելով անմեղ մարդկանց կամ համակենտրոնացման ճամբարների ձերբակալվածների։ Հիմլեր գործողությունը հավանաբար Եվրոպայում Երկորդ համաշխարհային պատերազմի առաջին ռազմագործողությունն էր[1]։

Պլանավորում Խմբագրել
1939 թվականի ներխուժումից ամիսներ առաջ գերմանական մամուլը և քաղաքական գործիչները, ինչպիսիք էր Ադոլֆ Հիտլերը իրականացրեցին ազգային և միջազգային քարոզչություն` մեղադրելով լեհաստանի իշանություններին Լեհաստանում էթիկ գերմանացիների նկատմամբ էթնիկ զտումների մեջ[2][3]։
Նախագիծը անվանվեց նրա կազմակերպիչ Հայնրիխ Հիմլերի անունոնով[1], համակարգում էր Ռայնհարդ Հայնդրիխը[4] և կառավարում էր[5] Հենրիխ Մյուլերը[1][4]։ Այս կեղծ դրոշով գործողության նխատակն էր պատրանք ստեղծել Լեհաստանի ագրեսիայի ընդդեմ Գերմանիայի, ինչը կարող էր դիտվել որպես արդարացում Գերմանիայի ներխուժման Լեհաստան։ Հիտլերը հույս ուներ համոզել լեհերի դաշնակիցներ Միացյալ Թագավորությանը և Ֆրանսիային հրաժարվել Գերմանիայի դեմ պատերազմ հայտարարելու մտքից[6]։
Իրագործում Խմբագրել
Գործողությունները հիմնականում կատարվեցին 1939 թվականի օգոստոսի 31-ին[7]։ Գործողությունը, ինչպես նաև Գերմանիայի ներխուժումը նախատեսված էին օգոստոսի 26-ին, սակայն դիվանագիտական խնդիրների պատճառով այն հետաձգվեց Օգոստոսի 31/սեպտեմբերի 1, սակայն գերմանական ջոկատներից մեկը տեղյակ չէր հետաձգման մասին և իրականացրեց հարձակում գերմանական դիրքերի վրա, որի արդյունքում մի քանի գերմանացիներ սպանվեցին[8]։ Գործողությունները իրականացվեցին ՍՍ-ի [7] և ՍԴ-ի գործակալները[9]։ Գերմանացի զինվորները լեհերի համազգեսներով պետք է գրոհեին սահմանային տարբեր կառույցների վրա, վախեցնեին տեղաբնիկներին կրակոցներով, վանդալային գործողություններ իրականացնեին և նահանջեին` թողնեին լեհական համազգեստով մի քանի դիակներ[9]։ Դիակները պատկանում էին համակենտրոնացման ճամբարների ձերբակալվածներին, որոնք հագած էին լեհական համազգեստ և սպանվել էին մինչև այդ։ Նրանք ծրագրի ժամանակ կոչվում էին պահածոներ, որից գալիս է գործողության ոչ պաշտոնական անվանումը` Պահածո գործողություն[1][7][10][11]։
Գործողության մեջ իրականացվեցին մի քանի տարբեր գործողություններ, ներառյալ հարձակումներ
- Յաբլինկայի երկաթգծի վրա (Յաբլոնկովի պատահար), որը տեղակայված էր Լեհաստանի և Չեխոսլովակիայի սահմանին[12]
- Գերմանական ռադիոկայան Սենդեր Գլիվիցեի վրա (Գլիվիցե) (սա համարվում է Հիմլեր գործողության ամենանշանավոր գործողությունը, տես Գլայվիցի պատահար)[10]
- Գերմանական մաքսակետի վրա Հոխլինդենում (ներկայիս Ռիբնիկի մաս)[9][10]
- Պիտշենի անտառային ծառայության վրա (Բիչինա)[9]
- Նեուբերշեյչի հաղորդակցման կայանի վրա (ներկայումս Կուզինա Նիեբորովսկա)
- Ալտ-Էյչեի (Սմոլնիկի) երկաթգծի կայարանի վրա
- Մի կնոջ և նրա ուղեկցորդի վրա Կատովիցեում։
Գլայվիցի պատահար Խմբագրել
1939 թվականի օգոստոսի 31-ի գիշերը գերմանացի գործակալների փոքր խումբ հագած լեհական համազգեստ գրավեցին Գլիվիցեի ռադիոկայանը և լեհերենով հակագերմանական կարճ հեռահաղորդագրություն ուղարկեցին։ Մի քանի ձերբակալվածների (շատ հնարավոր է Դախաու համակենտրոնացման ճամբարից) և մեկ լեհ ակտիվիստի դի թողնվեցին դեպքի վայրում լեհական համազգեստով[10][13]։
Արդյունք Խմբագրել
Սեպտեմբերի 1-ին Հիտլերը Ռայխստագում իր ելույթում 21 սահմանային պատահարները համարեց արդարացում Գերմանիային «պաշտպանվելու» լեհերից։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Roger Manvell, Heinrich Fraenkel, Heinrich Himmler: The SS, Gestapo, His Life and Career, Skyhorse Publishing Inc., 2007, 1-60239-178-5, Google Print, p.76
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Hitler
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Nazi Conspiracy And Aggression, Volume VI. Office of United States Chief of Counsel For Prosecution of Axis Criminality. United States Government Printing Office: Washington, 1946, p.188 Archived 2003-05-08 at the Wayback Machine.
- ↑ 4,0 4,1 20 Nuremberg Trial Proceedings Volume 4; Thursday, 20 December 1945 Archived 24 February 2008 at the Wayback Machine.. The Avalon Project. Retrieved 4 August 2007.
- ↑ Gerald Reitlinger, The SS, Alibi of a Nation, 1922-1945, Da Capo Press, 1989, 0-306-80351-8, Print, p.122(չաշխատող հղում)
- ↑ Steven J. Zaloga, Poland 1939: The Birth of Blitzkrieg, Osprey Publishing, 2002, 1-84176-408-6, Google Print, p.39(չաշխատող հղում)
- ↑ 7,0 7,1 7,2 James J. Wirtz, Roy Godson, Strategic Denial and Deception: The Twenty-First Century Challenge, Transaction Publishers, 2002, 0-7658-0898-6, Google Print, p.100
- ↑ Jack Weidner, A Question of Honor, Infinity Publishing, 2002, 0-7414-0953-4, Google Print, p.61
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Martin Allen, Himmler's Secret War: The Covert Peace Negotiations of Heinrich Himmler, Carroll & Graf Publishers, 2005, 0-7867-1708-4, Google Print, p.51(չաշխատող հղում)
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Christopher J. Ailsby, The Third Reich Day by Day, Zenith Imprint, 2001, 0-7603-1167-6, Google Print, p.112 Archived 2014-10-05 at the Wayback Machine.
- ↑ John S. Craig, Peculiar Liaisons in War, Espionage, and Terrorism of the Twentieth Century, Algora Publishing, 2005, 0-87586-331-0, Google Print, p.180
- ↑ Jorgensen, Christer, "Hitler's Espionage Machine", Spellmount Ltd., 2004, 1-86227-244-1
- ↑ «Museum in Gliwice: WHAT HAPPENED HERE?»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-02-ին։ Վերցված է 2019-11-28
Գրականություն Խմբագրել
- (Լեհերեն) Tomasz Chinciński, Niemiecka dywersja we wrześniu 1939 w Londyńskich meldunkach, Biuletyn Instytutu Pamięci Narodowej, nr 8-9/2004
- (Լեհերեն) Tomasz Chinciński, Niemiecka dywersja w Polsce w 1939 r. w świetle dokumentów policyjnych i wojskowych II Rzeczypospolitej oraz służb specjalnych III Rzeszy. Część 1 (marzec–sierpień 1939 r.) Archived 2019-05-12 at the Wayback Machine.. Pamięć i Sprawiedliwość. nr 2 (8)/2005