Հիմենո II Գարսես (իսպ.՝ Jimeno II Garcés) ոչ վաղ քան 882 և ոչ ուշ քան 890 - մայիսի 29, 931 կամ 931, Նավարրայի թագավորը (925-ից 931 թվականներին) Հիմենես արքայատոհմից։ Սանչո I Գարսեսի կնոջ՝ Տոդոյ Ասնարես թագուհու հետ եղել է թագավորության ժամանակավոր կառավարիչը իր բարեկամ՝ Գարսի I Սանչեսի մանուկ ժամանակ։

Հիմենո II Գարսես
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Ծննդյան օր ոչ վաղ քան 882 և ոչ ուշ քան 890
Վախճանի օր մայիսի 29, 931 կամ 931
Դինաստիա Խիմենես
Հայր García Jiménez of Pamplona?[1]
Մայր Dadildis of Pallars?
Ամուսին Sancha Aznárez of Pamplona?
Զավակներ García Jiménez?, Սանչո Խիմենես, Դադիլդիս Խիմենես և Նունիլոնա Խիմենա

Կենսագրություն խմբագրել

Հիմենո II-ը եղել է Գարսի II Հիմենեսի և նրա երկրորդ կնոջ՝ Դադիլդիս Պալյարսկոյի որդին։ Երբ 925 թվականին մահացավ նրա եղբայրը՝ Սանչո I Գարսես թագավորը, Հիմենոն դարձավ իր մանկահասակ բարեկամի՝ Գարսի I Սանչեսի խնամակալը՝ կիսելով գահի խնամակալությունը մահացած արքայի՝ Թոդայի կնոջ հետ։ Միևնույն ժամանակ Հիմենո II-ը խնամակալության վերաբերյալ փաստաթղթերում օգտագործել է արքայական տիտղոսը։ Փաստաթղթերը, որոնք Գարսիա I Սանչեսին շնորհում էին նրան «արքա» տիտղոսը, վերաբերում էին միայն Հիմենոյի կյանքի վերջին տարվան։ Իր կառավարման ժամանակ Հիմենո II-ը փորձում էր տարաձայնություններ չունենալ իր մուսուլանական հարևանների հետ։ Միայն 927 թվականին նա զորք հավաքելով արշավանք է իրականացրել Բանու Կասիի մուսուլմանների ունեցվածքի համար՝ մտադիր լինելով աջակցել իր բարեկամին՝ էմիր Կորդովա Աբդ ար Ռահմանա III-ին[2], սակայն հետ է վերադարձել՝ չանցկացնելով ռազմական գործողություններ։ Հիմենո II-ը մահացել է 931 թվականի մայիսի 29-ին, 5 տարի և 5 ամիս իր կառավարությունից հետո։

Ըստ Նավարրայի հին պատմության՝ «Ծագումնաբանության օրենսգրքի» աղբյուրների Հիմենո II Գարսեսը ամուսնացած է եղել պարոն Լառաունայի և Տոդե թագուհու քրոջ՝ Ասնարա Սանչեսի աղջկա՝ Սանչա Ասնարեսի հետ։ Սանչա Ասնարեսը սպանվել է Լակո շքեղ ամառանոցում (Գալիսիայում), իսկ ի պատասխան դրան սպանվել են նաև Իոաննա Վելասկեսոմը և Քարդելեմ Վելասկեսոմը Սալերասոյում։ Սանչեյ Անսարեսի հետ ամուսնությունից հետո Հիմենո II-ը ունեցել է չորս երեխա։

  • Գարսիա՝ ամուսնացել է իր հոր՝ Սանչե Գարսեսի խորթ քրոջ հետ, ինչը տեղի է ունեցել Գասկոնում։ Սպանել է մորը, որից հետո՝ ինքն էլ սպանվել է։
  • Սանչո՝ ամուսնացել է Բայլո կոմսի՝ Գարսի Դատոյի աղջկա՝ Կիկսիլեյի հետ
  • Դադիլդիս՝ Ուեսկի Մուսի Ասնարեսա իբն ալ-Տավիլիայի կինը
  • Մունիա՝ (Նունիա կամ Նունիլա) (ամուսնացել է 913 թվականի նոյեմբերի 25-ից հետո), Լեոն Ֆրուել II-ի կինը 911 թվականից ի վեր (875-925 թվականների շրջանում)
  • Հիմենո II-ը իր սպասուհուց ևս ունեցել է մեկ որդի՝ Գարսին, ով մահացել էր Կորդովեում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lundy D. R. The Peerage
  2. Абд ар-Рахман III был племянником жены Химено II, Санчи Аснарес.

Գրականություն խմբագրել

  • Корсунский А.Р. История Испании IX — XIII веков. — М.: Высшая школа, 1976. — 239 с.
  • Альтмира-и-Кревеа Р. История средневековой Испании. — СПб.: Евразия, 2003. — 608 с. — ISBN 5-8071-0128-6

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Реконкиста». Վերցված է 28 февраля 2010-ին.
  • «Navarre, kings» (անգլերեն). Foundation for Medieval Genealogy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 28 февраля 2010-ին.