Հիլդեգարդ Նոյման

Ռավենսբրյուկ և Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբարների ավագ վերակացու

Հիլդեգարդ Նոյման (գերմ.՝ Hildegard Neumann, մայիսի 4, 1919(1919-05-04), Jablonné v Podještědí - նոյեմբերի 5, 2010(2010-11-05)[1], Webster, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ և անհայտ[1]), Ռավենսբրյուկ և Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբարների ավագ վերակացու։

Հիլդեգարդ Նոյման
գերմ.՝ Hildegard Neumann
Ծնվել էմայիսի 4, 1919(1919-05-04)
ԾննդավայրJablonné v Podještědí
Մահացել էնոյեմբերի 5, 2010(2010-11-05)[1] (91 տարեկան)
Մահվան վայրWebster, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ կամ անհայտ[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունռազմական գործիչ

Կարիերա

խմբագրել

Հիլդեգարդ Նոյմանն իր աշխատանքային ծառայությունը սկսել է Ռավենսբրյուկ[2] համակենտրոնացման ճամբարում 1944 թվականի հոկտեմբեր ամսից՝ միանգամից դառնալով ավագ վերակացու։ Քանի որ վերջինս լավ էր աշխատում նրան տեղափոխում են Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբար՝ որպես բոլոր վերակացուների ղեկավար։ Հիլդեգարդը, ըստ ճամբարների կալանավորների, դաժան և անողոք անձնավորություն էր։

Նոյմանը վերահսկում էր տասից երեսուն կին-ոստիկանների և ավելի քան քսան հազար կին-կալանավորների։ Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբարից կազմակերպել է ավելի քան 40 000 կանաց ու երեխաների տեղափոխությունը Օսվենցիմ և Բերգեն-Բելզեն մահվան ճամբարներ, որտեղ նրանց մեծամասնությունը սպանվեց։ Ըստ հետազոտողների, ավելի քան հարյուր հազար հրեաներ են արտաքսվել Տերեզիենշտադտից և սպանվել Օսվենցիմում ու Բերգեն-Բելզենում, իսկ 55 000 մարդ սպանվել է հենց Տերեզիենշտադտում։

Հիլդեգարդ Նոյմանը լքել է համակենտրոնացման ճամբարը 1945 թվականի մայիս ամսին։ Իր բազում հանցագործությունների համար երբևէ չի դատապարտվել։ Ըստ որոշ աղբյուրների մահացել է 2011 թվականի մայիսի 5-ին՝ 92 տարեկան հասակում՝ Միացյալ Նահանգներում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Google Books(բազմ․) — 2005.
  2. «Հիլգեդարդ Նոյմանի կենսագրությունը».
  3. «Մահացել է Հիլդեգարդ Նոյմանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել