Հեքիաթ հեքիաթի հետևից (հունգ.՝  Meséröl Mesére), խորհրդահունգարական նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը նկարահանվել է 1974 թվին։ «Սոյուզմուլտֆիլմ» (ԽՍՀՄ) և «Պանոնիա ֆիլմ» (հունգ.` Pannónia Filmstúdió) (Հունգարիա) ստուդիաների համատեղ արտադրանքն է։

Հեքիաթ հեքիաթի հետևից
հունգ.՝ Meséröl mesére
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ
ՌեժիսորՎլադիմիր Պեկար և Վլադիմիր Պոպով
ՍցենարիստՅուրի Էնտին
ՀնչյունավորումՕլեգ Անոֆրիև և Վյաչեսլավ Նևիննի
Բեմադրող նկարիչԳելի Արկադև
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
Երկիր ԽՍՀՄ և  Հունգարիա
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ և Pannonia Film Studio?
Տևողություն945 վայրկյան
Թվական1974

Սյուժե խմբագրել

«Այծը և ոչխարը» (ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվների)

Կային չկային, երկու ծերուն կային, որոնք ունեին միայն մի այծ և մի ոչխար։

Տատիկը պարտեզում կաղամբ է ցանում, իսկ այծը և ոչխարը ամբողջն ուտում են։ Ծերուկը բարկանում է։ Այծն ու ոչխարը վիրավորվում են և գնում են անտառ, որտեղ նրանք գայլի գլուխ են գտնում, և այծ այն վերցնում է իր հետ։ Երբ նրանք դաշտ են դուրս գալիս, այնտեղ գայլերի են հանդիպում։ Այդտեղ այծը հիշում է գայլի գլխի մասին և գցում է այն գայլերի առաջ ու սկսում պարծենալ իր հաղթանակներով։ Գայլերը վախենում են և փախչում։ Իսկ այծը և ոչխարը տան ճամփան են բռնում։ Գալիս են, իսկ գայլերը հասնում են նրանց։ Այծը գայլի գլուխը գցում է գայլերի վրա, սպառնում նրանց իր եղջյուրներով, իսկ ոչխարը հետևում է նրան։ Գայլերը փախչում են։ Ծերունիներն ուրախանում են և այծի ու ոչխարի վերադարձով։

«Փիթեր` զվարճալի խաբեբա» (ըստ հունգարական ժողովրդական հեքիաթների)

Հեքիաթը մի տղայի մասին է, որը հասարակ գյուղացի էր, բայց նա շատ խորամանկ խաբեբա էր, ում բոլորն անվանում էին Փիթեր խաբեբա։ Նա պանդոկապանի հետ գրազ է գալիս, որ կկարողանա թագավորին հեծնել ու քշել` ինչպես ձիու։ Փիթերը կարողանում է խաբել նենգ ու անազնիվ թագավորին, հեծնում է նրան, ձիավարում հրապարակում և հաղթում է գրազը։

Նկարահանող խումբ խմբագրել

«Այծը և ոչխարը» խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Արպադ Բալաժ
  • Ռեժիսոր` Ժոլտ Րիխլի
  • Բեմադրող նկարիչ` Դյորդ Չոնկա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Կատի Բանկի, Յենյո Կոլտաի, Էդիտ Սալաի, Զոլտան Մառոշ
  • Օպերատոր` Իրեն Հենրիկ
  • Հնչյունային օպերատոր` Փիթեր Բարշոն
  • Մոնտաժող` Յանոշ Ցիպաուեր
  • Խմբագիր` Անդրաշ Օշվատ
  • Նկարահանող խմբի տնօրեն` Մարտա Չիլլագ
  • Տեքստը կարդում է` Վյաչեսլավ Նևիննի
  • Լուսագրերում օգտագործվել է Անատոլի Լյադովի «Երաժշտական ծխախոտատուփ» վալս-կատակը

«Փիթեր` զվարճալի խաբեբա» խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Յուրի Էնտին
  • Կոմպոզիտոր` Եվգենի Կռիլատով
  • Ռեժիսորներ` Վլադիմիր Պեկար, Նատալյա Բոգոմոլովա, Վիոլետա Կոլեսնիկովա, Օլեգ Կոմարով, Յուրի Մեշերյակով, Ալեքսանդր Մազաև
  • Դերերը հնչյունավորել է` Օլեգ Անոֆրիև
  • Օպերատոր` Ն. Կլիմովա
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Մոնտաժող` Նատալյա Ստեպանցևա
  • Խմբագիր` Ռաիսա Ֆրինչիսկայա
  • Նկարահանող խմբի տնօրեն` Ֆյոդոր Իվանով

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել