Հեքիաթ կորցրած ժամանակի մասին

«Հեքիաթ կորցրած ժամանակի մասին» (ռուս.՝ «Сказка о потерянном времени»), խորհրդային անիմացիոն ֆիլմ[1], որը նկարահանվել է Եվգենի Շվարցի համանուն հեքիաթի հիման վրա[2][3]։

Հեքիաթ կորցրած ժամանակի մասին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
Հիմնված էՀեքիաթ կորցրած ժամանակի մասին
ՌեժիսորԿիրիլ Մալյանտովիչ
ՍցենարիստYunna Morits?
ՀնչյունավորումԳալինա Իվանովա, Զինաիդա Նարիշկինա, Վյաչեսլավ Նևիննի, Ռոգվոլդ Սուխովերկո, Սվետլանա Խառլապ և Սերգեյ Ցեյց
ԵրաժշտությունՍերգեյ Նիկիտին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
Տևողություն19,44 վայրկյան
Թվական1978

Սյուժե խմբագրել

Երեք չար կախարդներ մռայլ կախարդված անտառից, որը լցված է կոտրված խաղալիքներով ու դպրոցական պարագաներով, գնում են քաղաք՝ ցանկապատի գաղտնի դռան միջոցով, որպեսզի գտնեն ծույլ երեխաներին, ովքեր «ժամանակ են վատնում»։

Գտնելով նման ծույլերի՝ աշակերտի և աշակերտուհու, կախարդները խաբեությամբ վերցնում են նրանց ժամանակը, որը նրանք հեշտությամբ վատնում էին դասի ժամանակ զբոսնելիս։ Արդյունքում տարեցները վերածվում են մեծ երեխաների, իսկ երեխաները՝ փոքր պապիկի ու տատիկի։ Չցանկանալով մնալ տգեղ ծերերի տեսքով՝ փոխակերպված դպրոցականները հետապնդում են կախարդներին մինչև կախարդական անտառում գտնվող նրանց տները և խրճիթում գտնում մի հսկա ժամացույց, որի սլաքներն հակառակ ուղղությամբ են պտտվում։ Լսելով կախարդների զրույցը՝ երեխաներն իմանում են, որ եթե մինչև ժամը 12-ը չհասցնեն գտնել երրորդ կախարդված աշակերտին և երեքով կախարդական ժամերի սլաքները չտեղափոխեն առաջ, նրանք ընդմիշտ կմնան ծեր, իսկ կախարդները՝ երիտասարդ։

Քաղաքում գտնելով մյուս ծերացած աշակերտին՝ երեք ծեր երեխաները ներխուժում է կախարդական անտառ և ընդհանուր ջանքերով ժամացույցի սլաքները տանում առաջ։ Դպրոցականները վերադարձնում են իրենց երիտասարդությունը, իսկ կախարդները վերածվում են ծերերի։

Ստեղծողներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Յուննա Մորից
  • Ռեժիսոր՝ Կիրիլ Մալյանտի
  • Բեմադրող նկարիչ՝ Բորիս Մոիսեև
  • Օպերատոր՝ Լեոնարդ Կոլվինկովսկի
  • Երաժշտությունը՝ Սերգեյ Նիկիտինի, վոկալ՝ Տատյանա և Սերգեյ Նիկիտիններ (լուսագրերում նշված չեն)
  • Հնչյունային օպերատո - Նելլի Կուդրինա
  • Դերերը հնչյունավորել են՝
Գալինա Իվանովա – մորուքով կախարդված աշակերտ
Վյաչեսլավ Նեվիննի – Միխալ Միխալիչ, պարսատիկով կռվարար
Թամարա Դմիտրիևա – կախարդված կարմրահեր աշակերտ
Ռոգվոլդ Սուխովենկո – միլիցիոներ / պապիկ նստարանին
Զինաիդա Նարիշկինա – Մարիա Իվանովնա, չար կախարդ
Սվետլանա Խարլապ – կախարդված աշակերտուհի / վրդովված կին
Սերգեյ Ցեյց – Վասիլի Պորֆիրիչ, չար կախարդ
  • Մուլտիպլիկատորներ՝ Օլգա Դեգտյարևա, Աիդա Զյաբլիկովա, Կիրիլ Մալյանտովիչ
  • Տիկնիկները պատրաստել են՝ Ա. Կրուտիպորոխ, Ելենա Պոկրովսկայա, Ա. Լյարսկի, Վիկտոր Սլետկով, Ալեքսանդր Մուլյուկինա, Վլադիմիր Շաֆրանյուկ
  • Մոնտաժող՝ Սվետլանա Սիմուխինա
  • Խմբագիր՝ Ալիսա Ֆեոդորիդի
  • Տնօրեն՝ Օլեգ Կուզնեցով

Վերաթողարկում խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել VHS-ով և DVD-ով․ 1996 թվականին թողարկվել է VHS-ով Videovostok հրատարակչությունում, 2000-2001 թվականներին VHS-ով թողարկվել է «Մաստեր Թեյփ» հրատարակչությունում՝ «Դոնալդ Բիսեթի հեքիաթներ» մուլտֆիլմերի հավաքածուում։
«Հեքիաթ կորցրած ժամանակի մասին» (թողարկում 1, տեղայնացնող՝ «Մաստեր-Թեյփ», «Ծույլերի հետ պատահած պատմություններ» (Տեղայնացնող՝ «Твик-Лирек»), «Սատանայիկ № 13» (տեղայնացնող՝ «Твик-Лирек»), «Գողացված արևը» (տեղայնացնող՝ «Крупный план»)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հեքիաթ կորցրած ժամանակի մասին» մուլտֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. «Сказка о потерянном времени. Х/ф». Russia-1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  3. «Красная Мадонна». Moskovskij Komsomolets.

Արտաքին հղումներ խմբագրել