Հերոս, անդրշիրիմյան ոգի հին հունական դիցաբանության մեջ։

Նախապես հերոս են համարվել Կրետե-Միկենյան դարաշրջանի մի քանի աստվածների, առասպելական նախնիների, դյուցազունների, առաջնորդների, ցեղերի ու պոլիսների անվանադիր նախահայրերի ոգիները։ Հեսիոդոսը հերոսներ է անվանում աստվածների ու մահկանացուների միությունից սերած կիսաստվածներին։ Դասական հնադարում հերոսներ են հռչակվել նաև հայրենիքի ազատության մարտիկներն ու ականավոր զորավարները։ Հերոսի տաճարի, աճյունի կամ հուշարձանի մոտ կատարվել են անդրշիրիմյան բնույթի ծեսեր (երեկոյան կամ գիշերային ժամերին զոհերի մատուցում, աղոթքներ, ոգեխոսություններ և այլն)։ Հերոս դիտվել է մարդկանց պահապան, չար ուժերի խափանիչ, միջնորդ՝ աստվածների ու մարդկանց միջև։ Հունաստանում ու Հռոմում շատ ազնվական տոհմեր իրենց ծագումը կապել են այս կամ այն հերոսի անվան հետ։ Հերոսի պաշտամունքի ազդեցությամբ աստվածացվել են հելլենիստական թագավորները, Հռոմի կայսրերը։ Հերոսների պաշտամունքի մի շարք գծեր հետագայում քրիստոնեությունը վերագրեց սրբերին։ Հերոս, գրական երկի, ստեղծագործության մեջ հանդես եկող գործող անձ։ Դրական հերոս են բոլոր կերպարները, անկախ նրանց բնույթից ու խաղացած դերից։ Փոխաբերաբար գործածում են նաև «երկրորդական հերոս», «երգիծական հերոս», «բացասական հերոս»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 382