Հերոսուհի մայրը

Մարիամ Ասլամազյանի նկարներից

«Հերոսուհի մայրը», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Մարիամ Ասլամազյանի 1947 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Ասլամազյան քույրերի պատկերասրահի հավաքածուում[1]։

Հերոսուհի մայրը
տեսակգեղանկար
նկարիչՄարիամ Ասլամազյան
տարի1947
բարձրություն89 սանտիմետր
լայնություն150 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութՅուղաներկ կտավի վրա
գտնվում էԱսլամազյան քույրերի պատկերասրահ
հավաքածուԱսլամազյան քույրերի պատկերասրահ
Ծանոթագրություններ

Կտավն ունի 89 սմ բարձրություն, 150 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։

Նկարագրություն խմբագրել

«Հերոսուհի մայրը» կտավը Մարիամ Ասլամազյանի ուշագրավ դիմանկարներից է։ Նկարի անվանումը կարող է մոլորեցնել մարդկանց․ իրականում սա մի խմբային դիմանկար է և ամբողջովին նկարված է բնականից։ «Հերոսուհի մայրը» վկայում է նկարչուհու սուր դիտողականության մասին, որը այս մեծ, հայկական գյուղացիական ընտանիքում նկատել է և նորի, նահապետական կենցաղի դեռևս չվերացած կողմերի և մեր դարաշրջանի ծնած նոր կենցաղի յուրատեսակ բեկումը և զուգակցումը։ Ասլամազյանի դիպուկ աչքը նկատել է թե՛ մեկը, թե՛ մյուսը, բայց եթե նրանց զուգակցումը աշխատանքին որոշ չափով գրոտեսկային բնույթ է տվել, հազիվ թե դա նկարչուհու մոտեցման միտումնավորության արգասիք լինի։ Հետաքրքիր է այս խմբական դիմանկարի կոմպոզիցիոն լուծումը, որը գալիս է ընտանեկան խմբանկարներից, ինչպիսիք կարելի է տեսնել գավառային հին լուսանկարներում։ Դիմանկարը զգալի տեղ է գրավում նկարչուհու հետպատերազմյան տարիների ստեղծագործության մեջ։ Նկարչուհուն մոտ են գյուղի աշխատավորների այդ հասարակ դեմքերը, նա ավելի հաճախ է դիմում նրանց, քանի որ ավելի լավ է զգում նրանց և այդ պատճառով բնական է, որ ավելի լավ է պատկերում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ասլամազյան քույրերի պատկերասրահ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. Երանուհի Արշակի Ասլամազյան, Մարիամ Արշակի Ասլամազյան, Կատալոգ. Երևան: Հայպոլիգրաֆհրատ. 1961. էջեր 113–114.